Sunday, 12 07 2026
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին

Հայաստանը պետք է պահի և կապիտալիզացնի ԱՄՆ մոտիվացիան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկելու է կայուն և կանխատեսելի հարաբերություն հաստատելու հարցը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ նշել է սակայն, որ չնայած դրան ԱՄՆ իրեն իրավունք է վերապահում պատասխանելու, եթե Ռուսաստանը դիմի ագրեսիվ քաղաքականության: Բայդեն-Պուտին հանդիպումը սպասվում է հունիսին, եթե իհարկե կողմերը գան վերջնական համաձայնության: Ինչպես նշել եմ բազմիցս, ամերիկա-ռուսական հարաբերության բնույթն ու տրամաբանությունը հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի անվտանգային, և ընդհանրապես տնտեսա-քաղաքական հեռանկարների համար: Այդ իմաստով, ամերիկա-ռուսական կանխատեսելի և կայուն հարաբերությունը զգալիորեն կարող է թուլացնել Հայաստանի համար անվտանգային ռիսկերը, որ բխում են այդ թվում թուրքական քաղաքականությունից:

Բանն այն է, որ ամերիկա-ռուսական կայուն հարաբերությունը նվազեցնում է Թուրքիայի դերը, այդ թվում Ռուսաստանի համար, ըստ այդմ նվազեցնում է թուրքերի հետ ընդդեմ Արևմուտքի պայմանավորվելու ՌԴ մոտիվացիան: Իսկ հաշվի առնելով այն, որ ռուսները թուրքերի հետ պայմանավորվում են հիմնականում մեր հաշվին, այդպիսի մոտիվացիայի նվազման միտումը անկասկած դրական է: Մյուս կողմից սակայն, այստեղ կա մեկ այլ հարց: Բանն այն է, որ ամերիկա-ռուսական հարաբերության կայունությունը և կանխատեսելիությունը կարող է ենթադրել նաև որոշակի այսպես ասած բաժանում, ու եթե այդ բաժանման շրջանակում Հայաստանը «հանձնվի. Ռուսաստանին, ապա դա կնշանակի, որ դե յուրե ինքնիշխան մնալով, Հայաստանը դե ֆակտո ամբողջությամբ կարող է ենթարկեցվել ռուսական քաղաքականությանն ու ռազմավարությանը, առավել խորը մղվել այդ տիրույթ: Իսկ այստեղ արդեն խնդիրը ոչ միայն տնտեսա-քաղաքական զարգացման հեռանկարի անորոշությունն է, հաշվի առնելով այն, որ ռուսական տիրույթում զարգացումն ու արդիականացումը մեղմ ասած փակուղում գտնվղ երևույթներ են:

Բանն այն է, որ առավել լուրջ խնդիր է այն, որ բացարձակապես երաշխավորված չէ ԱՄՆ-Ռուսաստան նոր լարում՝ եթե իհարկե ընդհանրապես կարող ենք խոսել ներկայիս լարման սկզբունքորեն թուլացման հնարավոր միտման մասին: Իսկ, երբ տեղի ունենա նոր լարում և անկանխատեսելիության ու անկայունության նոր փուլ, ապա այդ դեպքում Հայաստանը էլ ավելի խոցելի և անզոր վիճակում կարող է հայտնվել, եթե մինչ այդ՝ ամերիկա-ռուսական «կայունացման» ընթացքում «հանձնված» լինի ռուսական տիրույթին: Ըստ այդմ, Հայաստանի համար հույժ կարևոր է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ամերիկա-ռուսական հարաբերության կայունացման հնարավորությունը, սեփական ինքնիշխան հնարավորությունները զարգացնելու համար: Թեև, խոշոր հաշվով, Հայաստանն այդ խնդրի առաջ է անգամ ներկայումս, և առավել քան ներկայումս՝ երբ գործ ունենք դեռևս առկա լարվածության ռեժիմի հետ:

Անկասկած է մի բան, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին և անվտանգային հարաբերությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ ռեժիմում կլինի ամերիկա-ռուսական հարաբերությունը: Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանից ոչ պակաս սերտ աշխատանքային հարաբերություն ԱՄՆ հետ, պետք է ձգտի այդ հարցում խթանել Վաշինգտոնի մոտիվացիան: Բանն այն է, որ Հայաստանի համար ռիսկը լոկ ռուս-թուրքական հարաբերության սակարկության օբյեկտ լինելը չէ, այլ նաև ամերիկա-ռուսական ռազմավարական հարաբերության օբյեկտ լինելը: Հայաստանը պետք է կապիտալիզացնի ԱՄՆ նոր վարչակազմի մոտիվացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում