Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Իրաքը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար. Ռուբեն Ռուբինյանը՝ Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպեցին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնեց, որ թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում ևս կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով:

Իրաքը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,- նշեց Ռուբինյանը՝ խոսելով համավարակի և Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսևորած զուսպ հայտարարության և պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ևս հույս հայտնեց, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերին, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարևան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր գնահատեց Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը:

Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշեց, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են, և ընդգծեց Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին:

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծեցին Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշվեց, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող «Ռյա-Թազա» պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են:

Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարևորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը:

«Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արևելքի տարածաշրջանով, ինչպես նաև կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»:

Նա տեղեկացրեց, որ 2021-ի փետրվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում և Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի և գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգևոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրեց, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռևս փախստականների ճամբարում են և չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար, կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը, մշակույթն ու ինքնությունը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծեց, որ Իրաքի կառավարությունը և խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: «Եթե մենք չենք դատապարտում Ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում և հնարավորություններ ստեղծում»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատևելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ և կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաև պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում