Friday, 24 07 2026
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը

Ինչ է սպասվում Արցախում. Ջո Բայդենի առաջին ուղերձը Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այդ կարգավիճակում առաջին անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին: Բայդենը Կոնգրեսին հղած ուղերձում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությանը, նշելով, որ չնայած դիմակայությանը, այնտեղ, որտեղ շահերը համընկնում են՝ Վաշինգտոնը կաշխատի Մոսկվայի հետ: Բայդենը բերել է երկու օրինակ՝ ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման համաձայնագրի շարունակությունը, ինչպես նաև կլիմայի բարելավման վերաբերյալ աշխատանքը: Ամերիկա-ռուսական հարաբերությունը անշուշտ հսկայական կարևորություն ունի նաև Հայաստանի համար, ինչի մասին խոսել եմ բազմիցս, ու այդ համատեքստում մեզ ներկայումս հետաքրքրում է իհարկե հարցը, թե արդյո՞ք Կովկասում կա ամերիկա-ռուսական շահի համադրության հեռանկար, արդյո՞ք Արցախի հարցում կա ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի ներուժ:

Առայժմ, դժբախտաբար, մենք դարձել ենք հակառակի՝ ամերիկա-ռուսական դիմակայության հետևանքի ականատես, ու դժբախտաբար ոչ միայն ականատես՝ մենք այդ հետևանքը զգացել ենք մեր մաշկի վրա, հազարավոր մեր հայրենակիցների կորստի, տարածքների կորստի բերած պատերազմի տեսքով: Ամերիկա-ռուսական դիմակայությունը հանգեցրել է նրան, որ Կովկասում ուժգնացել է Թուրքիայի դերը, Թուրքիան հաստատվել է Կովկասում և Ռուսաստանին պարտադրել իր հետ գործակցությունը: ԱՄՆ հետ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանի համար Թուրքիան դիտվում է այդ դիմակայությանը ներուժի մաս: Իր հերթին, ԱՄՆ համար էլ Թուրքիան գործիք է ՌԴ դեմ: Մինչ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Թուրքիան դիտարկում են միմյանց դեմ, այդ իրողությունից կարողանում է օգտվել Թուրքիան: Ու չնայած այդ իրավիճակը թերևս լրջորեն խաբուսիկ է նաև հենց Անկարայի համար,  այդուհանդերձ մինչ էրդողանյան կայսերական հավակնությունները «կոտրած տաշտակի» առաջ հայտնվելը, Հայաստանը դժբախտաբար զգում է առկա իրավիճակի հետևանքը: Ըստ այդմ, եթե նշմարվի Արցախի, Կովկասի հարցում ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի տրամադրվածություն, դա կարող է բարվոք ռեժիմ լինել Հայաստանի համար:

Մյուս կողմից, Հայաստանը պետք է ոչ միայն սպասի այդ ռեժիմին, այլ փորձի իր հերթին նպաստել այդ ռեժիմի ձևավորմանը կամ առաջմղմանը: Սա շատ բարդ խնդիր է, հաշվի առնելով այն, որ լայն իմաստով այդուհանդերձ ամերիկա-ռուսական դիմակայությունը ոչ թե թուլանում է, այլ դրսևորում աճման միտում: Սա իր հերթին բերում է նրան, որ աճման միտում է դրսևորում Հայաստանը լիակատար ենթակայության տակ պահելու ռուսական ձգտումը: Ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այդ փակուղուց, գտնելով Արցախի հարցում ամերիկա-ռուսական շահի համադրման ուղղությամբ իր անելիքը: Այստեղ կարող է միջանկյալ կարևոր օղակ լինել Ֆրանսիան, որի ուղղությամբ թերևս պետք է նկատելիորեն աշխուժացնել դիվանագիտական-քաղաքական աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում