Thursday, 16 07 2026
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին

Տնտեսությունը դիմակայել է համավարակի և պատերազմի հարվածներին. Արդեն վերականգնման դրական ազդակները կան

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից 1 տարի անց տնտեսությունը վերականգնվում է: 2021թ.-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.8%։ Տնտեսական ակտիվությանը նպաստած ճյուղերն են՝

.շինարարությունը՝ 10.8% աճ,

.առևտուր՝ 4.6% աճ

.արդյունաբերություն՝ 3.8% աճ

.ծառայություն՝ 0.9% աճ

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ այս թվերը հուշում են, որ հետպատերազմյան և համավարակային ճգնաժամը այլևս մնում է հետևում և ամենավատատեսական սցենարը մեզ բարեհաջող կերպով շրջանցել է. «3-3.5 տոկոսը շինարարության մասով ավելի շատ է նախորդ ամսվա համեմատ։ Առաջընթացը հուշում է, որ վերականգնման պրոցես է գնում, բայց չի կարելի ասել, որ այն ուղու վրա ենք, որ լիարժեք վերականգնում կլինի։ Բայց, ամեն դեպքում, հրապարակված թվերը դրական ազդակ են»,-ասաց տնտեսագետը։

Տնտեսության որոշակի վերականգնմանը զուգահեռ շարունակվող գնաճը, արժույթի փոփոխությունները, ապա մեր զրուցակիցը նկատեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անգամ գնաճի տեմպի թուլացում է արձանագրվել։ Նույնը կարելի է ասել նաև փոխարժեքի մասով.«Գնաճը համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գնաճային պրոցեսների արտացոլումն է գլխավորապես։ Ասել, որ գնաճը միայն ներհայաստանյան երևույթ է, սխալ կլինի․ Ընդհանրապես մենք պետք է տեսնենք, հասկանանք, թե համաշխարհային պարենի մասով ինչպիսի տեղաշարժեր կան։ Ենթադրվում է, որ եթե համաշխարհային մասշտաբով պրոցեսները մտնեն նորմալ հունի մեջ, ապա միջնաժամկետ կտրվածքում՝ առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում գների որոշակի նվազում կլինի։ Բայց այստեղ էլի ճնշում կա վերականգնվող տնտեսությունների մասով, Չինաստանի տնտեսությունն է որոշակի պահանջարկ սկսել ներկայացնել, դա էլ ազդում է նավթի գների վրա, նավթի գները իրենց հերթին մնացած գներն են առաջ քաշում։ Այսինքն պրոցեսներ կան, որոնք ավելի շատ գլոբալ են, ավելի շատ համավարակից դուրս գալու պրոցեսների արտացոլում են և երևույթները ներհայաստանյան չեն»,-ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է արտարժույթին, ապա Քթոյանի խոսքով փոխարժեքի որոշակի կայունացում կա։ Եվ հետո փոխարժեքի արժեզրկումը ընդգծված բացասական երևույթ չէ։ Հակառակը՝ արտահանման թվերը հուշում են, որ որոշակի դրական միտումներ կան, արտահանման 20 տոկոսանոց աճ է գրանցվել անցած մարտ ամսվա նկատմամբ, որում դերակատարում ունի նաև դրամի արժեզրկումը։ Այսինքն դա նշանակում է, որ մեր ապրանքները դրսում էժանանում են, ինչը մրցունակության բարձրացման նախադրյալներ են։ «Փոխարժեքով պայմանավորված դրական միտումներ կան, որը չի կարելի անտեսել։ Համենայնդեպս, եթե ընդհանուր առմամբ վերցնում ենք առաջին երեք ամիսների տվյալները, ապա կարող են ասել, որ տնտեսությունը դիմակայել է այն հարվածնեին, որոնք ունեցանք համավարակով և պատերազմով պայմանավորված և արդեն ազդակները կան վերականգնման։ Իսկ թե վերականգնումը ինչքան կտևի, ինչ ջանքեր կպահանջվեն լիարժեք վերականգնման համար, ապա դա շատ ավելի բարդ պրոցես է»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ, խթանող քայելր են անհրաժեշտ, ներդրումների ներգարվում, ինովացիոն զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրեր.«Նման ծրագիր կարող է դիտարկվել պղնձաձուլարանի կառուցման նախագիծը, այլ նմանատիպ ծրագրեր, որոնք կարող են լոկոմոտիվի դեր կատարել տնտեսության զարգացման առումով։ Համենայնդեպս լուրջ ծրագրեր կան, ամբողջ ներուժը պետք է միավորել պրոցեսից հնարավորինս արագ դուրս գալու համար։ Ճգնաժամից հետո կամ վատ տարվանից հետո դրական միտումներ արձանագրելը նշանակում է, որ այո, վատատեսական սցենարից ազատվեցինք, բայց շատ մեծ ջանք չի պահանջվում վատի համեմատ լավ տեսքով հանդես գալու համար։ Մենք պետք է հաշվի առնենք, թե արդյոք այդ 3.8 տոկոսը մեր հնարավորությունների առավելագույն սահմանն է, թե էլի անելիք ունենք շատ»,-ասաց Քթոյանը։

Մեր դիտարկմանը՝ ներկա նախընտրական, անորոշ քաղաքական իրավիճակը կարո՞ղ է խոչընդոտել տնտեսության մեջ առկա դրական միտումներին, Քթոյանը պատասխանեց.«Խոչընդոտել չի կարող, բայց չի էլ նպաստի, որ այդ դրական միտումները արագանան։ Ամենամեծ խոչընդոտը պատերազմն ու համավարակն էին, որոնք իրենց ազդեցությունը թողել են։ Հիմա, բնականաբար, սպասողական վիճակ է և ինչի մասին էլ խոսեն, լուրջ, երկարաժամկետ նախագծերի մասին, ներդրումների ներգրավման մասին և այլն, դրանք շոշափելի, առարկայական կարող են դառնալ միայն ընտրություններից հետո՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի։ Շատ կարևոր է, որ հիմա, նույնիսկ հետընտրական շրջանում ցույց տալ, որ հասարակությունը հասկանում է բարեփոխումների անհրաժեշտությունը և հետամուտ, պահանջատեր կլինի այդ բարեփոխումները ավարտին հասցնելու համար։ Սա շատ կարևոր է նաև ներդրողների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում