Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի կողմից 1915-1923 թվականների իրադարձությունները ցեղասպանություն կոչելը աշխարհի թիվ մեկ գերտերության և ժողովրդավարության փարոս համարվող Միացյալ Նահանգների բարոյական պարտքն էր մարդկության առջև։ Նախագահ Բայդենի պաշտոնավարման առաջին տարում նախընտրական խոստման իրագործումը վերջինիս կողմից խիզախ և ազնիվ քաղաքական գործչի ու բարոյական բարձր արժանիքներով օժտվածության վկայությունն է։

Ճշմարտության բարձրաձայնման, ապագայում նման հանցագործությունների կանխման գործում նման գործիչների անհատական ներդրումը անգնահատելի արժեք է։ Այստեղ է կայանում համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորագույն նպատակը։

Միլիոնավոր անմեղ զոհերի հայրենազրկված հետնորդներիս համար ԱՄՆ նախագահի խոսքը սպասված էր և մեծարժեք։ Այս հայտարարությունը Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության համար աշխատանքի ահռելի ճակատ է բացել, որը շոշափում է ապագայի, տարածաշրջանի անվտանգության ամրապնդման ու զարգացման հեռանկարները։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ճշմարտության բարձրաձայնումը։ Հավատում ենք, որ այս ուղերձը հիմք կհանդիսանա հայ-ամերիկյան հարաբերություններում նոր զարգացումների, որոնք, խարսխված լինելով Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ շահերի վրա, կհանգեցնեն տարածաշրջանի ռազմավարական ոլորտներում մեր երկու պետությունների փոխհարստացմանն ու փոխհզորացմանը։

Աստված պահպանի Հայաստանն ու Ամերիկան։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում