Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Այն, ինչ Հայաստանը չի ունեցել հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ. լրջագույն խնդիր

Հայաստանը չի ունեցել և չի ունենալու իշխանություն, որը չի սխալվելու թե՛ ներքին կառավարման, թե՛ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերում, որը թույլ չի տալու բացթողումներ, ընդ որում՝ էական բացթողումներ, որը նաև քաղաքական հաշվարկներին չի ստորադասելու ավելի կարևոր թվացող որոշումներ և այլն: Հայաստանը չի ունեցել և չի ունենալու այդպիսի իշխանություն, կառավարություն, եթե ընդհանրապես որևէ երկրում գործնականում հնարավոր է այդպիսի կառավարություն կամ իշխանություն ունենալը:

Պետությունների արդյունավետության և հաջողության գրավականը անսխալ, իդեալական, անթերի, անվրեպ կառավարություն կամ իշխանություն ունենալը չէ: Պետությունները հաջողում են, արդյունավետ են ոչ թե անսխալական, անթերի կառավարությունների, այլ բազմազան հասարակական-քաղաքական համակարգերի շնորհիվ, որոնք թույլ են տալիս ապահովել հանրային ճկունության և կենսունակության հնարավորինս բազմաշերտ միջավայր: Այդ բազմաշերտությունը, հասարակական խմբերի, այդ խմբերի հիմքում ուղեղային կենտրոնների, տարբեր ինստիտուցիոնալ շերտերի առկայությունն ու բազմազանությունն է, որ պետություններին թույլ է տալիս լինել առավել կենսունակ ու ճկուն, որ պետություններին թույլ է տալիս տիրապետել կառավարությունների սխալները և բացթողումները մեղմելու, դրանց հետևանքը չեզոքացնելու հնարավորությունների: Այդ բազմազանությունը այն անվտանգության բարձիկն է, որին տիրապետում են հանրությունները, որ ունեն պետությունները: Այդ անվտանգության բարձիկն է, որ թույլ է տալիս կառավարությունների սխալները հեռու պահել ազգային կամ պետական աղետի հանգեցնելու ռիսկից կամ հեռանկարից:

Ահա այդ բազմազանությունից է, որ Հայաստանը զերծ է եղել թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո: Այդ բազմազանությունը և բազմաշերտությունը ձևավորելու խնդիրն է առանցքայիններից մեկը, որ կանգնած է հայկական պետականության առաջ ծանր պատերազմից հետո, առավել ևս աշխարհաքաղաքական այն բարդ, և սեղմվող, նեղացող միջավայրում, որտեղ Հայաստանի կարգի պետությունների կառավարությունների համար չսխալվելը դառնում է ավելի ու ավելի բարդ: Իսկ այդ դեպքում անվտանգության բարձիկը չի կարող լինել միայն բանակը: Բանակը պետք է լինի, այսպես ասած, վերջին, կարմիր գիծը, իսկ մինչ այդ պետությունները պետք է տիրապետեն այլ մեխանիզմների:

Սա լրջագույն խնդիր է հասարակության համար, որը կանգնած է համապետական նոր ընտրության շեմին և պետք է որոշի, թե ինչպես է տնօրինում հետպատերազմյան երկրի ճակատագիրը, և որին ըստ էության դրել են ընդամենը նախկին, թե ներկա որոշելու խնդրի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում