Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Դավիթ Բաբայանն արձագանքել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում շինարարության մասին վկայող տեսանյութին

Նախ և առաջ պետք է պարզել՝ թե ինչ է կատարվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված այն լուսանկարներն ու տեսանյութը, որոնցում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու արտաքին պատերին նկատելի են ադրբեջանցիների կողմից տեղադրված շինարարական աստիճանահարթակներ:

«Մի բան պարզ է, որ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը: Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու նրանց ինքնությունը փոխելը՝ դարձնելով, այսպես կոչված, աղվանական, մշակութային ցեղասպանության դրսևորումներից են: Այդ տեսանկյունից վտանգված են գրեթե բոլոր հայկական պատմամշակութային հուշարձանները: Այն հայկական կոթողները,որոնք Ադրբեջանը չի կարող ոչնչացնել, քանի որ ճանաչված են աշխարհով մեկ ու լայն հնչեղություն ունեն, փորձելու է յուրացնել՝ դարձնելով շինծու ինչ-որ մշակույթի կոթողներ: Նման երևույթները խստորեն դատապարտելի են և ցույց են տալիս Ադրբեջանի իրական պատկերը»,-ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ այդ ամենից պետք է դասեր քաղել՝չհեռանալով ազգային արժեքներից ու սկզբունքներից:

Անդրադառնալով միջազգային համապատասխան կառույցների անելիքներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների,Արցախի արտգործնախարարը նշեց, որ այդ կապակցությամբ պարբերաբար դիմում են միջազգային կառույցներին :

«Շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Մենք պետք է աշխատենք միասին՝ Մայր Հայաստանի ու Սփյուռքի հետ:Այն ինչ կատարվում է հայկական մշակութային կոթողների հետ՝ նույնն է, ինչ իրագործում էին ահաբեկիչները Աֆղանստանում, Պալմիրայում Սիրիայում, Միջագետքում և այլն: Սա նույն ոճն է, բայց այստեղ ավելի վատ՝պետական մակարդակով է իրականացվում»,-ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ըստ ամենայնի, Ադրբեջանի կողմից որդեգրված նման պահվածքը՝ ցեղասպանության նախօրեին, ոչ այլ ինչ է, քան սատարում ցեղասպանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում