Friday, 07 06 2024
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա

Արցախի պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հակառակորդը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Արցախի ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Արցախի ՊԲ-ն կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնությունը, նշելով, որ խախտումները նպատակ ունեն մի կողմից տագնապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, մյուս կողմից ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա: Այն, որ ադրբեջանցիները հրադադարի խախտման դեպքեր կարող են ունենալ այդ հետևանքը, կասկածից վեր է: Բայց, արդյո՞ք դա է բուն նպատակը, թե՞ հրադադարի խախտումները այն դժգոհության համատեքստում են, որ Բաքուն և դրա հովանի Անկարան ակնհայտորեն տածում են Մոսկվայի հանդեպ:

Մենք անդրադարձել ենք այդ խնդրին և մատնացույց արել մի շարք օրինակներ, որոնք վկայում են Մոսկվայի ուղղությամբ Անկարա-Բաքու ճնշման մասին: Հրադադարի խախտումները անկասկած այդ կատեգորիայից են: Դրանք իհարկե մի կողմից խոսում են այն մասին, որ Ալիևի դժգոհությունները պայմանավորված են իր հերթին նրա ունեցած խնդիրներով ու տագնապներով, մյուս կողմից սակայն, այստեղ մեզ համար հույժ կարևոր է այն, որ այդ միտումը չունենա շարունակություն: Բանն այն է, որ սա իսկապես կարող է լրջորեն ազդել ոչ միայն իրավիճակի կայունության վրա, այլ նաև Արցախի հայության հոգեբանական վիճակի, ըստ այդմ Արցախի վերականգնման դինամիկայի ու ծավալների, վերականգնման գործընթացի արդյունավետության վրա:

Իրավիճակն այստեղ բավականին նուրբ է, եթե հաշվի առնենք և այն, որ բավականին սահմանափակ է Անկարա-Բաքու տանդեմի վրա ազդելու ՌԴ հնարավորությունը, ինչը դրսևորվում է օրինակ հայ ռազմագերիների հարցում: Համենայն դեպս, Ռուսաստանը չի հրաժարվում նրանց հետո ռեգիոնալ գործընկերության առանցքային գծից, ըստ այդմ բավականին զուսպ է լինելու նրանց դեմ կոշտ գործողությունների հարցում: Սա նշանակում է, որ հայկական կողմի համար հիմնարար խնդիր է Արցախում կայունության և անվտանգության հարցի հնարավորինս լայն միջազգայնացումը, որպեսզի այն չմնա լոկ Ռուսաստանի վարքագծի հույսին: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն իր հերթին այստեղ գիտակցում է խնդիրները, ինչի արդյունք էր նաև Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 14-ի հայտարարությունը: Անկարա-Բաքու դժգոհությունը կարող է պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, որովհետև տանդեմի համար առավելագույն հարմար ձևաչափը Ռուսաստանի հետ, հաշվի առնելով առավելությունը, որ զգում են Մոսկվայի նկատմամբ, այդ թվում Արևմուտքի հետ նրա դիմակայության մթնոլորտում: Ըստ այդմ, Անկարան ու Բաքուն կանեն հնարավորը, որպեսզի թույլ չտան առնվազն արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության գործակցված ձևաչափի աշխուժացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում