Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Արցախի նախագահը իրավապահների ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության. մամուլի խոսնակ

Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Կարող եմ հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումն առ այն, որ ծանուցագիր ստանալու դեպքում նա գնալու է հարցաքննության և պատասխանելու է բոլոր հարցերին: Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունն ու նրբությունները, հետագայում մենք տրամադրելու ենք տեղեկություն՝ հանրապետության նախագահի մասնակցության մասին»,-ասաց Ավանեսյանը:
Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև Արցախի Հանրապետության նախագահը։

Նշված քրեական գործը հարուցվել էր Արցախում գործող՝ «Հայկի Սերունդ» և «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 10-ին դատախազությանը ներկայացրած հաղորդման հիման վրա: Ըստ այդմ՝ ներկայացվել են տեղեկություններ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար,օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, 2021 թվականի փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում