Sunday, 12 07 2026
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով

Հուշարձանների միջազգային օրվա առթիվ Երևանում ոլորտին նվիրված համաժողով կկազմակերպվի

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 27-ին Մատենադարանում տեղի կունենա «Բարդ անցյալներ, բազում ապագաներ մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը:

Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, իրավապահ մարմիններ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկյացուցիչներ: Փորձելու են համակողմանի քննարկել մշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող բոլոր հրատապ հարցերը:

«Այդ օրը նախատեսվում է նաև գեղարվեստական մաս, որի նպատակը ոչ այնքան համերգային ծրագիրն է, որքան իրազեկումը: «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկում ենք նամականիշեր պատմամշակութային հուշարձանների պատկերներով: Դրանք գնելով՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը: Նամականիշերը վաճառքում են, բայց հանրային իրազեկվածության ցածր մակարդակը չի նպաստում, որ եկամուտները լինեն այնքան, որ կարողանանք լիարժեք խոսել նախագծի հաջողության մասին»,- ընդգծեց Խզմալյանը:

Խոսելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների մասին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ օկուպացված տարածքներում գրեթե 1 500 պատմամշակութային հուշարձան կա: «ՀՀ ԱԳ նախարարության մեր գործընկերների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք մեր անելիքները, փորձում ենք հրատապ արձագանքել բոլոր մարտահրավերներին, նոր իրողություններին: Ունենք համակարգված քաղաքականություն վարելու խնդիր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակվել է գործողությունների ծրագիր, և մենք քայլ առ քայլ իրականացնում ենք այդ գործողությունները. ամեն ինչ չէ, որ ենթակա է հանրային քննարկման»,- ասաց Խզմալյանը:

Ըստ նրա՝ մեր հուշարձանները ադրբեջանական կողմի ոտնձգություններից պաշտպանելու գործում կարևոր է միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումը: «Մենք տարիներ շարունակ ձևավորել ենք հսկայական և արժեքավոր գիտական բովանդակություն. մեր լավագույն մասնագետները՝ պատմաբաններ, հուշարձանագետներ և այլք, մշակել են գիտական աշխատություններ, որոնք հրապարակվել են: Բայց պետք է հասկանալ, թե ում են ուղղված դրանք: Եթե անգամ դրանք թարգմանում ենք, թիրախը միջազգային գիտական հանրությունն է, ինչը լավ է, բայց բավարար չէ: Հիմա հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների հետ քննարկում ենք, որ հասկանանք, թե այդ բովանդակությունը կոմունիկացիոն ինչ միջոցներով է հնարավոր հասցնել ավելի լայն շրջանակներին: Պետք է հասկանալ, թե որ երկրներն են մեր քաղաքական թիրախում, որովհետև մենք չենք կարող թիրախավորել ամբողջ աշխարհը: Պետք է հստակեցնել, թե որ երկրներից են կախված, օրինակ, Ադրբեջանի վրա ազդելու ռեսուրսները, որ երկրները կարող են ներգործել, որ մենք ապահովենք մեր արժեքների ֆիզիկական անվտանգությունը»,-ասաց նախարարի տեղակալն ու հավելեց, որ հանրության համար գիտական տեքստերը պետք է դառնան հանրամատչելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում