Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են․ եթե ես լինեի վարչապետ, վաղուց առաջարկել էի պագոնները պոկել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Ռուսաստանի հետ քննարկում են Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը, նաև Սյունիքի մարզի որոշ հատվածներում ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են ռուս սահմանապահները: Ինչպիսին է ձեր կարծիքը դրա անհրաժեշտության ու նպատակահարմարության վերաբերյալ:

Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն զինվորականները, ինձ համար անհայտ է մեր բանակի վիճակը պատերազմից դուրս գալուց հետո, որքան են մեր կորուստները:

Ամեն դեպքում Սյունիքում լրջագույն վտանգնե՞ր կան:

Դե Ադրբեջանն այնտեղ շատ մոտ է: Նախկինում Հորադիզով ունեինք պաշտպանական բնագծեր, որոնք ապահովում էին Սյունիքի անվտանգությունը, հիմա ադրբեջանցիները հայտնվել են այնտեղ, որտեղ երբեք չպետք է լինեին: Ռուսաստանն էլ մեր բանակի թուլացման առիթն օգտագործում է, թուլացրին, որ ենթարկեցնեն ու իրենք ներկա լինեն: Սա բազմաֆունկցիոնալ պատերազմ էր: Ռուսները տեղավորվեցին Ստեփանակերտում, Լաչինի միջանցքն իրենք են պահում: Օգտվելով, որ մենք թուլացել ենք, ռուսներն օգտվում են: Իրենք իրենց հարցն են լուծում: Մենք էլ ստիպված ենք համակերպվել, մինչև մեր բանակը վերակազմակերպվի: Բանակը շատ շտապ պետք է վերակազմակերպվի, վերազինվի: Գեներալների որակն էլ տեսնում եք՝ թափթփուկներ, ստախոսներ, ստահակներ, հարցազրույց տվողներ, բամբասանքներ տարածողներ: Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են, եթե ես լինեի վարչապետ վաղուց առաջարկել էի, պագոնները պոկել էի, ոչ թե կթողնեի հարցազրույց տային: Այդ վայ-գեներալներից գումարտակ կստեղծեի և Հորադիզ կուղարկեի, որպես տուգանային գումարտակ:

ԳՇ նախկին պետն ասում է՝ ես Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեցի, ԳՇ պետը չի հայտարարում, նա զեկուցագիր է գրում կամ չի գրում: Հայտարարություն քաղաքական գործիչը կարող է անել, իսկ եթե ԳՇ պետը հայտարարությամբ ինչ-որ բան է ասում, նշանակում է, որ թաթախված են պարտության մեջ: Մի խոսքով, բանակի ներսից կարելի է գնահատել Սյունիքում ռուսական ուժերի տեղակայման անհրաժեշտությունը: Եթե վարչապետն այդպես է ներկայացնում, երևի պետք է:

Ոչ մի երաշխիք չկա՞, որ Ռուսաստանը Սյունիքի ուղղությամբ թույլ չի տա որևէ ոտնձգություն:

Ռուսաստանը թույլ կտա, քանի որ Արցախում թույլ տվեց: Ընդհանրապես, դաշնակիցը իր ֆունկցիաները կատարում է պատերազմի առաջին իսկ վայրկյանից, ոչ թե պարտվելուց հետո: Էլ ի՞նչ դաշնակից: Միակ արդյունքը, որ եղավ Ռուսաստանի վարքագծից, այն էր, որ հերթական անգամ հայությունն աշխարհով մեկ հասկացավ, որ նա երբեք մեզ հետ չի եղել, միշտ իր շահերն է ռեալիզացրել: Հիմա էլ նույնն է անում, բայց ես չգիտեմ՝ մեր բանակի վիճակն ինչպիսին է, որպեսզի կարողանամ գնահատել՝ Սյունիքում ռուսներին տեղակայելու անհրաժեշտությունը կա, թե ոչ:  Իսկ այդ հարցով հրապարակային քննարկումները ճիշտ չեն, որովհետև այլ երկրների հետախուզությունները նստած են դրա վրա, ինչպես նաև Հայաստանի մաֆիան, գողապետությունը: Մենք գիտենք, որ նրանք հայ են, մեզ համար են մտածում, բայց նրանք մեր դեմ են աշխատում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց պետք է դառնա: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը:

Նորմալ եմ գնահատում, ես միշտ էլ դա ասել եմ: Բանաձևն էլ վարչապետը ներկայացրեց՝ «անջատում հանուն փրկության»: Հայաստանն Արցախի հարցում հիմա շատ նորմալ դիրքորոշում ունի:

Մեր գեներալները հացթուխ ու կոշկակար են, եթե ես լինեի վարչապետ վաղուց առաջարկել էի, պագոնները պոկել էի, ոչ թե կթողնեի հարցազրույց տային: Այդ վայ-գեներալներից գումարտակ կստեղծեի և Հորադիզ կուղարկեի, որպես տուգանային գումարտակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում