Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների ելույթը վիճաբանությամբ է ավարտվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի համատեղ հայտարարությամբ ելույթը Անկարայում հրապարակային վիճաբանությամբ է ավարտվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Դենդիասը իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն, այլ կա միայն մուսուլմանական փոքրամասնություն: Նա նաև հավելել է, որ Թուրքիան խախտում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները, և հարաբերությունները բարդանում են պատերազմի սպառնալիքի պատճառով, երբ Հունաստանը խոսում է իր ինքնիշխան իրավունքների իրականացման մասին:

«Իմ ելույթում ես Հունաստանի դեմ մեղադրական հայտարարություններ չեմ արել: Բայց նա (Դենդիասը) ասաց, որ մենք ոտնահարում ենք Հունաստանի ինքնիշխանությունը: Մենք չենք կարող ընդունել նման հայտարարություններ: Մեր գործողություններն ուղղված են Հունաստանում կիպրոսցի թուրքերի և թուրքական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: Թուրքական փոքրամասնությանը ասել. «Դուք թուրք չեք, այլ միայն մահմեդական եք» անմարդկային է », – ընդգծել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի խոսքով ՝ Թուրքիան իր գործունեությունն իրականացնում է Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի շրջանակներում:

Դրանից հետո Դենդիասը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը Էգեյան ծովի վերաբերյալ պարզ է ու հայտնի: Նա նաև հաղորդեց Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումների մասին:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան հաճախ խախտում է միջազգային իրավունքը: Բացի այդ, 2020 թվականի փետրվարին և մարտին տիրող իրավիճակից հետո, երբ հազարավոր միգրանտներ փորձեցին ճեղքել Հունաստանի սահմանը, Թուրքիան չի կարող դասեր տալ պետությանը:

«Ես առաջարկում եմ անվերջ վիճաբանության մեջ չընկնել», – ասել է Դենդիասը:

Իր հերթին, Չավուշօղլուն հավելել է, որ եթե հունական կողմը խոսում է Լոզանի պայմանագրի մասին, ապա պետք է ապառազմականացնի կղզիները:

«Եթե մենք շարունակենք այստեղ հարաբերություններ պարզել, ապա ընթրիքից կուշանանք», – ընդգծել է Չավուշօղլուն, որից հետո նա և Դենդիասը ծիծաղելով ավարտել են ասուլիսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում