Friday, 10 07 2026
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի

Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից

Մարտի 20-ին Դենիզլիում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի 4 քաղաքացիների նկատմամբ Միգրացիայի կառավարման Դենիզլիի նահանգային վարչությունը արտաքսման որոշում է կայացրել՝ հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ, գրում է ermenihaber-ը:

Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։

Ոստիկանությունը Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին բերման էր ենթարկել նախորդ շաբաթ:

Իրանի քաղաքացիներն հիշյալ որոշումը բողոքարկելու համար իրենց փաստաբանի միջոցով դիմել են Դենիզլիի վարչական դատարան:

Իսմայիլ Ֆաթթահին քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ապրիլի 6-ից սկսած իրենց պահում են Այդըն նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոնում:

Ֆաթթահին պատմել է, որ իրենց Իրանին արտահանձնելու դեպքում կենսական վտանգի առաջ կկանգեն, քանի որ իրենք Իրանում կալանավորվել էին երկրի վարչակազմին ընդդիմանալու պատճառով:

Անդրադառնալով այդ կենտրոնի ներգաղթյալների խնդիրներին՝ Ֆաթթահին ասել է. «Այստեղ տարբեր երկրներից եկած մոտ 100 ներգաղթյալ կա, որոնց մեծ մասը Աֆղանստանից և Պակիստանից են: Գրեթե ամեն օր ինքնասպանություն փորձեր են տեղի ունենում: Նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական լուրջ բռնություն է գործադրվում: Պաշտոնյաները նրանց ստիպողաբար ստորագրել են տալիս այն փաստաթղթերը, թե իբրև նրանք ընդունում են արտաքսման որոշումը: Նրանց (ներգաղթյալ-խմբ.) ասում են` եթե չստորագրեն դրանք, ապա ողջ կյանքը այստեղ կմնան»:

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաները ներգաղթյալների դեմ ճնշում գործադրելու համար վերջիններիս մեկուսացնում են և այնպիսի մեթոդներ են կիրառում, որ նրանց հասցնեն հուսահատության:

Ֆաթթահին նաև հաղորդել է, որ ներգաղթյալներից շատերը նույնիսկ փաստաբան վարձելու գումար չունեն և քանի որ լեզու չգիտեն, չեն իմանում՝ ինչ անեն:

Նրա փոխանցմամբ՝ իրավապաշտպան կառույցները չեն վերահսկում այստեղ առկա խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում