Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ «Հայ ռազմագերիներին տանջելու մասին տեսանյութերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին դեռևս նոյեմբերի 9-ի հրադարարից առաջ։ Հրադադարից հետո Հայաստանը ռազմագերիների փոխանակման շրջանակում Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանն առ այսօր գերության մեջ է պահում մոտ 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Այդ համատեքստում ես կցանկանայի արտաքին գործերի նախարարին տալ հետևյալ հարցերը՝

Տիրապետո՞ւմ է կառավարությունն արդյոք տեղեկատվության՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք հրադադարի հաստատումից 5 ամիս անց, առայսօր գերության մեջ են Ադրբեջանում։
Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ և այլազգի մարդկանց տանջելու մասին տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի կառավարությանը հարցադրում է ուղղել առ այն, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի՝ Ադրբեջանը հրապարակի գերիների ամբողջական ցուցակը, իրականացնի հրադադարի հաստատմամբ իր ստանձնած մարդասիրական պարտավորությունները, հարգի միջազգային մարդասիրական իրավունքն ընդհանրապես և չչարաշահի ու տանջանքի ենթարկի անձանց։ Պատգամավորի հարցադրումները նաև վերաբերել են խաղաղ բնակչությանն օգնելու գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցությանը, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող այն տարածքներ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքի թույլտվություն ստանալու աջակցությունը, որտեղ հրադադարից հետո անձինք են գերեվարվել։

Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվել է նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Մինսկի խմբի անդամների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, մարդասիրական վերոհիշյալ խնդիրները միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու և այդ կառույցներից ռազմագերիների ազատումը պահանջելու, ինչպես նաև Բաքվի կողմից խոչընդոտումը շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում