Thursday, 06 06 2024
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան

«Փրկիչների» վախճանը․ Հասարակությունը պարտավոր է վերցնել ընդդիմությունը

Հայաստանի քաղաքական դաշտը հիշեցնում է ռմբահարումից հետո առկա մի վիճակ՝ ամայություն և ավերակներ: Բավական նկատելի է հիասթափությունն ու հուսալքությունը Մարդիկ հույսեր էին կապում ինչ-որ ուժերի հետ՝ մի կողմ թողնենք, թե ինչքանով էին այդ հույսերն արդարացված, հիմնավոր և այլն, և ահա այդ հույսերն ի դերև ելան՝ հերթական անգամ:

Իրականում, սակայն, այն, ինչ եղել է, ըստ էության ինչքան որ հերթական հուսահատության կամ հիասթափության առիթն է, առնվազն այդքան էլ առիթ է տեղի ունեցածին նայելու այս ամենի հակառակ տեսանկյունից և տրամադրվածությամբ:

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել ֆիլտրացիայի հերթական գործողությունը, կամա, թե ակամա` կարևոր չէ: Կարևորն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, ազատվել է անկարող, անկենսունակ, քաղաքականապես անհեռանկար, ընդամենը քարոզչական մանիպուլյացիաների վրա կառուցված մի քաղաքական բուրգից, որը ներկայանում էր որպես ընդդիմություն, իսկ իրականում ընդամենը հասարակության համար փակում էր ընդդիմադիր տարածությունը:

Ընդ որում` այդ բուրգը վերջին շրջանում ձեռնամուխ էր եղել մի իրողության, որը կարող ենք ներկայացնել որպես քաղաքական թափոնների վերականգնում և վերաշրջանառում: Հայրենիքի փրկության շարժում կոչված սեգմենտում սկսել էին իրենց տեղն ու դերը ստանալ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք, թվում է, վաղուց պետք է լինեին անցյալում, որոնք քաղաքականության մեջ սպառված էին մինչև ուղն ու ծուծը: Սակայն արի ու տես, որ այդ գործիչներն ու ուժերը սկսեցին վերականգնվել, հայտնվել հեռուստաէկրաններին, մամուլի էջերին, հայտնվել հանրահավաքների կամ հրապարակային այլ միջոցառումների հարթակներում, ինչ-որ կլոր սեղանների շուրջ, սկսեցին ելույթ ունենալ, խոսել հասարակության խնդիրներից, պետության խնդիրներից:

Հայաստանի քաղաքական դաշտը երբեք աչքի չի ընկել իր` այսպես ասած քաղաքականությամբ, բովանդակությամբ, գաղափարականությամբ և սկզբունքներով: Սակայն երբ դաշտը համատարած այդպիսին է, ապա ողջունելի է լինում գոնե, որ դաշտում մնում են թվաբանական առումով քիչ ուժեր, դաշտը ինչ-որ չափով հստակեցվում է: Այսօր, «փրկիչների շարժման» կազմաքանդումից հետո, ըստ էության որևէ աղետալի բան տեղի չի ունեցել: Հայաստանը, հասարակությունը ոչինչ չի կորցրել, որովհետև այդ բևեռով ոչինչ ըստ էության չուներ: Այդ բևեռի ձևավորումով հասարակությունը չէ, որ ինչ-որ բան ստացել էր կամ գտել, այլ գտել կամ ստացել էին վաղուց իրենց սպառած, հանրությանը կեղծիքի, երեսպաշտության, ցինիզմի հերթական դոզան տալուց բացի` տալու որևէ այլ բան չունեցող քաղաքական մեծ ու փոքր միավորները: Իսկ եթե բանը այդ դոզան է, ապա մարդկանց համար իշխանությունների ունեցածն ու տվածը լիուլի բավական է. ընդդիմադիր ուժերից հասարակությունը պահանջում կամ ակնկալում է լրիվ այլ բան՝ ազնվություն, բաց խոսք, նոր խոսք, իշխող համակարգի դեմ պայքարի նոր մեթոդաբանություն, որը հիմնված կլինի արդեն փորձված և տապալված, ի սկզբանե անհաջողության դատապարտված ճանապարհների մանրամասն վերլուծության վրա:

Հետևաբար` հասարակությունը ոչինչ չի կորցրել, քանի որ հնարավոր չէ կորցնել չունեցած ինչ-որ բան: Փոխարենը, հասարակությունը ինչ-որ բան ներկայումս այնուամենայնիվ ստացել է՝ ինչ-որ դրական բան: Հասարակությունը ստացել է տեսադաշտ, հասարակությունը հերթական անգամ ստացել է քաղաքական ժամկետանց սուբյեկտներին հրաժեշտ տալու հնարավորություն, ստացել է նոր քաղաքական դաշտ ձևավորելու հնարավորություն: Դա նշանակում է, որ հիասթափությունն ու հուսահատությունը տեղին չեն: Հուսահատության տեղիք էր հակառակը՝ երբ գործող իշխանության այլընտրանք է ներկայանում այդ որակի մի քաղաքական բևեռ, որն իրականում ընդամենը հայելային արտացոլումն է իշխանության:

Եվ ուրեմն` այն, ինչ տեղի է ունեցել, հասարակության համար հերթական հնարավորությունն է բացել, հերթական անգամ հստակեցրել, ֆիլտրել է քաղաքական դաշտը, և այս անգամ քաղաքացիներն իրավունք չունեն թույլ տալու, որ հաջորդ փուլը արդեն բովանդակային հստակեցման և ֆիլտրացիայի փոխարեն, նորից լինի թափոնների վերադարձի փուլ: Իսկ որ իշխանությունն ամեն ինչ անելու է հենց այդպիսի փուլի համար, կասկած չկա: Հետևաբար խնդիրը ներկայիս հնարավորությունն իշխանությունից ավելի արդյունավետ օգտագործելն է: Իշխանությունը վերցնել չի հաջողվում, բայց ընդդիմությունը վերցնել հասարակությունը պարտավոր է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում