Wednesday, 01 05 2024
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ

Լյուքսեմբուրգցի նոտարն ապօրինի գործարքներ է իրականացրել ադրբեջանցիների համար. Reporter-ի բացահայտումը

Լյուքսեմբուրգյան Reporter կայքը բացահայտել է լյուքսեմբուրգցի նոտար Փոլ Բետինգենի կողմից օրենքի խախտումներով ադրբեջանցի հաճախորդների ֆինանսական աղբյուրների վրա աչք փակելու և միլիոնավոր դոլարների արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու դեպքեր։

Նոտարը, մասնավորապես, կատարել է գործարքներ՝ Լյուքսեմբուրգի  կենտրոնում բնակարաններ գնելով ադրբեջանցի հաճախորդների համար, որոնց ֆինանսական միջոցները հոսել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված հաշիվներից դեպի Ռուսաստան, ապա անհետացել։

Մեղադրյալը, ով նոտարական գործով է զբաղվել 1984-ից մինչև 2020 թթ, ընդունել է դատավճիռը և հարկադրվել վճարել սահմանված 70 հազար եվրո տուգանքը՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում մասնագիտական լուրջ ձախողում թույլ տալու համար։

Հոդվածը հիշեցնում է Ադրբեջանի միջազգային բանկի (IBA)՝ ֆինանսական սկանդալի կիզակենտրոնում հայտնվելու մասին, որն ավելի հայտնի է ադրբեջանական լվացքատուն անվամբ և որին 2019 թ․ անդրադարձել էր նաև Forbes ամսագիրը՝ բացահայտելով բանկի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի կապը Խագանի Բաշիրովի հետ։ Վերջինս լյուքսեմբուրգյան հետաքննության համար կարևոր դերակատարներից է եղել, որի արդյունքում էլ ապացուցվել է նոտարի մեղսակցությունը։

Բաշիրովը, ով ծնունդով Կիրովաբադից է ֆրանսիական քաղաքացիությամբ և ունի Լյուքսեմբուրգում օրինական բնակության իրավունք, հանդիսանում է Լյուքսեմբուրգ-Ադրբեջան առևտրային պալատի հիմնադիրների մեկը՝ ADR կուսակցության նախկին պատգամավորի և Cargolux ընկերության նախկին առևտրային տնօրենի հետ միասին։

Հոդվածում մի շարք բացահայտումներ են ներկայացված նաև Bakinshaat ընկերության միջոցներով (շահառուները լյուքսեմբուրգաբնակ ադրբեջանցիներ են) Լյուքսեմբուրգում անհայտ ֆինանսական աղբյուրներից ստացված գումարներով անշարժ գույքի ձեռքբերման մասին։ Նշվում է, որ սույն ընկերության անունը  Times of Israel թերթը հիշատակել էր անցյալ տարի Ռուսաստանի միջոցով իսրայելական Aerospace Industrie ընկերության կողմից ադրբեջանցիներին վճարված 2,8 միլիոն դոլարի մասին, որի հետ ավելի վաղ կնքվել էր վիճահարույց զենքի պայմանագիր։

Reporter-ը գրում է, որ Լյուքսեմբուրգում ադրբեջանական համայնքը սերտ կապեր է ստեղծել երկրի էլիտայի բնիկ ներկայացուցիչների հետ՝ ընդհուպ մինչև մշակութային և բարեգործական մակարդակներում․ Լյուքսեմբուրգ-Ադրբեջան առևտրային պալատը տարիներ շարունակ տաղավար է ունեցել միջազգային տոնավաճառում, իսկ Լյուքսեմբուրգում «Ղարաբաղ» ադրբեջանական մշակութային ասոցիացիան բավականին մեծ թվով մարդկանց է համախմբել դրա հիմնադիրներից Սեյմուր Ահմադովի շուրջ, ով նաև VPA հեռահաղորդակցության և հեռարձակման ընկերության տնօրենն է։ Իսկ «Ղարաբաղ» ասոցիացիայի նախագահի պաշտոնը մինչև նախորդ տարվա հոկտեմբեր զբաղեցրել է լյուքսեմբուրգցի հայտնի խոհարար-վարպետ Լեա Լինսթերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում