Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես նշվում է, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչել դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է:
Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծը կոտրված վիճակում: ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, որը, բարեբախտաբար, չի տուժել: