Friday, 07 06 2024
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է

Բուհերի ընդունելության քննություններում անկանխատեսելիությունը մեծ է. Կրթության փորձագետ

Կառավարությունն այսօր հաստատել է բուհերի ընդունելության նոր կարգը, ըստ որի, ընդունելությունը լինելու է երկու փուլով: Առաջին փուլում դիմորդները հնարավորություն կունենան ընտրելու միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ ի տարբերություն նախկինի, երբ դիմորդը կարող էր հայտագրել մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի

մասնագիտություն: Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք իրենց արդեն հանձնել են: Հաջորդ նորությունն այն է, որ եթե նախորդ տարի ընդունելությունը կատարվում էր մեկ առարկայից քննություն հանձնելով, ապա նոր կարգը ենթադրում է երկու քննություն:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն, անդրադառնալով այս փոփոխություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես, մեր ընդհանուր քննական համակարգը փոփոխման կարիք ունի. «Երբ դիմորդը դիմում է որոշակի մասնագիտությամբ, ինքն այդ պահին չգիտի, թե ինքն ինչքան միավոր կհավաքի: Այդտեղ խնդիրներ են առաջանում, որովհետև դիմորդը կարող է հավակնել բավականին մրցակցային ֆակուլտետի, ստանալ անհրաժեշտից ցածր միավոր և դուրս մնալ: Եվ կարող է հակառակը լինել, ավելի թույլ ֆակուլտետ դիմել և ավելի բարձր ստանալ»:

Նրա խոսքերով՝ կրթության նախարարությունը տարբեր տարիների երկու սկզբունք է աշխատեցրել. «Մեկը թվանշանի, միավորի սկզբունքն է. այս դեպքում սկզբում ընդունվում էին բարձր միավորներ հավաքողները, հետո նոր, եթե տեղ էր մնում, ցածր միավորով էին ընդունվում: Հիմա այս նոր սկզբունքով արդեն մասնագիտական կողմնորոշմանն է տրվում կարևորությունը: Առաջին փուլում դիմորդը առաջին հայտով դիմում է և սկզբում առաջին փուլով դիմածի տեղի համար է մրցույթ լինում, հետո, եթե չի ընդունվում, երկրորդ փուլում կարող է դիմել այն ֆակուլտետ, որտեղ թափուր տեղեր են առաջացել։ Այստեղ հնարավոր է, որ ավելի բարձր միավոր հավաքած դիմորդը, երկրորդ փուլում չկարողանա ընդունվել մեկ այլ տեղ, որովհետև այնտեղ էլ տեղ չի մնացել»:

Սերոբ Խաչատրյանը հիշեցրեց, որ նախորդ տարի այդպիսի խնդիր էր առաջացել, երբ, ասենք, 8 միավորով մարդիկ ընդունվել էին առաջին հայտով, մեկ ուրիշը 18,5-ով այդ նույն տեղը չէր կարողանում ընդունվել, որովհետև թափուր տեղ էլ չկար. «Երբ բողոքում էին, թե ինչու է մեկը 8 բալով ընդունվել, իսկ ես 18,5 բալով դուրս եմ մնացել, իրեն ասում էին, որ այդ 8 բալով ընդունվածն առաջին հայտով է այդտեղ դիմել և ցանկացել է այդ մասնագետը դառնալ: Իսկ եթե դու առաջին հայտով այդտեղ չես դիմել, նշանակում է՝ քեզ համար դա չի եղել առաջնային մասնագիտություն, հետևաբար՝ չես ընդունվում»:

Հիմնական խնդիրն, ըստ փորձագետի, այն է, որ անկանխատեսելիությունը շատ է, և դիմորդների մոտ կարող են առաջանալ դժգոհություններ. «Ճիշտ տարբերակը կլինի այն, ինչպես անում են շատ երկրներում: Այսինքն՝ սկզբում հանձնում ես քննությունները, հավաքում ես քո միավորները, հետո բուհը հայտարարում է, որ ես ընդունում եմ այս քննությունները հանձնած և մինչև այսքան բալ հավաքածներին: Ասենք, ես հանձնում եմ քննություն և ստանում եմ 38: ԵՊՀ-ն հայտարարում է, որ ինքը 36-ից բարձր հավաքողներին ընդունում է իրավագիտության ֆակուլտետ: Ես տեսնում եմ, որ ես ունեմ 38 միավոր, հետևաբար՝ վստահ ընդունվում եմ: Բայց եթե ես ստանամ 35, բնական է, որ չեմ կարող այդտեղ դիմել: Ուրեմն կամ պետք է դիմեմ այնպիսի բուհ, որտեղ 35 բալով ընդունում են իրավագիտության ֆակուլտետ, կամ ԵՊՀ-ի այնպիսի ֆակուլտետ, որտեղ 35-ն անցողիկ է»:

Նա նաև հավելեց, որ գործող համակարգի դեպքում կարող է մի 100-200 դիմորդ բարձր միավորներով չկարողանա ընդունվել հայտնի ֆակուլտետներ, որտեղ մեծ մրցակցություն է լինում:

Սերոբ Խաչատրյանը նաև ժամանակավրեպ համարեց գաղափարը, որ պետք է համակարգը փոխել, որ դիմորդը բուհ ընդունվի առանց քննությունների. «Ես չեմ կարծում, որ դա Հայաստանում կաշխատի, որովհետև բոլորն էլ ընդունվելու են, հետո ոչ էլ դուրս են մնալու: Հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ դիմորդը ինչ-որ շեմ պետք է ունենա: Այս ընդունելության քննությունները գոնե լավ են այն իմաստով, որ այդ երեխաները 2-3 տարի պարապում են: Որ դա էլ հանենք, ոչ պարապող կլինի, ոչ բան: Բուհ մտան, ոչ էլ դուրս թողնող կլինի, որովհետև վճարովի է, ինչի՞ դուրս թողնեն: Դա մի քիչ շատ իդեալիստական մոտեցում է: Հայաստանում, սովորաբար, եթե մի բան չի աշխատում, ասում են՝ եկեք հանենք: Քննությունների համակարգը չի աշխատում, եկեք հանենք, բայց որ հանենք, ավելի վատ կլինի»:

Ինչ վերաբերում է բուհերը Երևանից դուրս բերելու գաղափարին, նա ասաց. «Եթե քո երկրի վիճակը վատ է, ճանապարհները, տրանսպորտը լավը չեն, հարմար է, որ բուհերը լինեն քաղաքի կենտրոնում: Եթե դու բուհերը տարար քաղաքից դուրս, դու ունե՞ս միջմարզային տրանսպորտային համակարգ: Այսինքն՝ ուսանողը պետք է գյուղից հասնի Երևան, հետո Երևանից հասնի էդ ուսանողական քաղաքը: Կամ դու կարողանալո՞ւ ես այդքան ուսանողին հանրակացարաններում պահել, չես կարողանալու: Էդքան հանրակացարան ոնց ես սարքելու, եթե նույնիսկ սարքես, դարձնելու ես վճարովի, ո՞վ է այդքան վճարելու»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում