Saturday, 04 05 2024
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»

Քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում դարձել է բիզնես ու փեշակ․ Դավիթ Մաթևոսյան

Առաջիկայում ականատես կլինենք հինգերորդ սերնդի քարոզարշավի և տեղեկատվական քաոսի. կտեսնենք, թե ինչպիսի ականներ կպայթեն ինֆորմացիոն դաշտում, մանիպուլյացիաներ կլինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ, ըստ էության, ամեն ինչ արդեն սկսվել է. «Ուղղակի ուժգնությունը և ֆինանսական միջոցների ներդրումն այդ ականների ստեղծման և պայթեցման համար պահվել են «համով» ժամանակներում տեղի ունենալու համար: Ես նախընտրական քարոզարշավից ոչինչ չեմ ակնկալում, բացի կոմպրոմատները, պայթյունները, և ստեղծված իրավիճակի էլ ավելի ողբերգական դառնալը, որովհետև ես ոչ մի ծրագիր չեմ տեսնում»:

«Այն ուղերձը, որ ուղղել եմ մեր քաղաքական ամուլ դաշտին, շարունակում եմ ուղղել. ձեզանից ո՞ր մեկն է բացառում և ո՞ր մեկն է կարողանալու կասեցնել Զանգեզուրին սպառնացող վտանգը, սահմանների վտանգը, երբ մեր գյուղացիներն ու համայնքների ներկայացուցիչները ադրբեջանական զորքի հետ երես առ երես են, կամ ձեզանից ո՞ր մեկն է կարողանալու այնպես անել, որ Շուշիից Հայաստան եկող ավտոմեքենաները չքարկոծվեն: Սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխան չեն տալիս ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ՊՆ, հակառակը՝ տգետ ուղերձներ են շրջանառում հանրության մեջ:
Որ քաղաքական ուժը կկարողանա այդ հարցերին լուծում տալ, նա էլ լինելու է այս ժողովրդի հերոսը, լինելու է ապագա քաղաքական լիդերը: Ոչ մեկից ես այդպիսի ուղերձ չեմ տեսնում»,- նշեց Մաթևոսյանը՝ հավելելով, որ բոլոր քաղաքական ուժերից միայն փոխադարձ վարկաբեկումներ են հնչում:

«Կեղծ օրակարգ է պարտադրվել մեզ, և ժամանակ առ ժամանակ մեզ դրսից ներկայացնում են, որ Հայաստանում ոչ մեկը չկա, որ հետը խոսենք՝ որպես քաղաքական միավոր, բայց ես համոզված եմ, որ կան մարդիկ, ում հետ կարելի է խոսել, բայց հատուկ կազմակերպված է, որ քաղաքական դաշտը լինի այսպիսին. մեր քաղաքական ուժերը ուրիշի խամաճիկներ են, ոչ թե այս երկրի գործիչներ»:

Մաթևոսյանի դիտարկմամբ՝ քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում դարձել է բիզնես ու փեշակ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում