Friday, 07 06 2024
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

Գնաճային վատ վիճակ. Քաղաքական հակամարտությունը որքան շարունակվի, գնաճը այնքան կպահպանվի

Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի համաձայն՝ Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է։ Եթե անցած տարվա նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել էին 0,8 տոկոսով, դեկտեմբերին՝ 2019-ի դեկտեմբերի համեմատ, արդեն 4,9 տոկոսով, ապա այս տարվա հունվարին գների աճն ավելի է արագացել՝ 2020 թվականի հունվարի համեմատ աճելով 6,4 տոկոսով, իսկ այս փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 7,8 տոկոսով։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ գնաճի տեմպն ավելի վատ է իրականում, քան ներկայացնում է ԱՎԿ-ն, որը սովորաբար վիճակը ավելի մեղմ է  ներկայացնում։

Գնաճային վատ վիճակը տնտեսագետը մի քանի գործոններով է պայմանավորում։ Առաջին գործոնը պատերազմի հետևանքներն են, երբ պետությունը ստիպված անում է հսկայական ծախսեր պատերազմի հետևանքները վերացնելու համար: «Այդ ծախսերից են՝ տների կառուցումը, սոցիալական ծրագրերը, փոխհատուցումները։ Հայաստանը արդեն 20 ծրագիր է կատարում, որի շրջանակներում արդեն ծախսել է 61 միլիարդ դրամ գումար։ Ավելին՝  Հայաստանը ծախսեր է կատարում նաև Արցախում,  վարկ է տրամադրել Արցախին  740 միլիոն դրամի չափով։ Այսինքն՝ շրջանառության մեջ հսկայական հայկական դրամ է  նետվել, որի դիմաց, սակայն, արտադրություն չկա։ Արտադրության տեմպերը, ցավոք, շատ ցածր են։ Արտադրության ու տնտեսության վերականգնման հեռանկարը շատ մշուշոտ է։ Հետևաբար այս պայմաններում շատ տրամաբանական է, որ պետք է տեղի ունենար գնաճ,- ասաց Արիստակեսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ գնաճի պատճառներից մեկն էլ որոշ ներմուծվող ապրանքների դեֆիցիտն է։ Տարբեր եղանակային,  լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ որոշակի ներմուծվող ապրանքների դեֆիցիտ կա, և բնական է, որ դրանց գները  պետք է աճեն, քանի որ բնակչության մեջ պահանջարկ կա, բայց առաջարկ չկա։

Բացի այս ամենից, Արիստակեսյանի խոսքով, հսկայական փողեր է  ծախսում նաև ընդդիմությունը, որն ուղղված է պետության դեմ. «Այդ ցույցերը հենց այնպես չեն արվում, կազմակերպվում։ Հսկայական փող է ծախսվում։ Ես կարդացի, որ իրանահայերից Հայաստանին ուղղված օգնության կես միլիոն դոլարը յուրացրել են դաշնակցականները և այն չեն ուղղել հիմնադրամին՝ փոխարենը ուղղելով այս հակապետական գործունեությանը՝ դրանով էլ խախտելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։ Նրանք մեր իրավունքները խախտում են հսկայական փողեր ծախսելով, իսկ այդ ծախսված փողերը ազդում են գնաճի վրա։ Այսինքն՝ շատ փող է մտնում շուկա, բայց դրա դիմաց չկա արտադրանք, արտադրություն»,- ասաց տնտեսագետը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ վիճակը կարող է էլ ավելի լրջանալ, եթե իշխանությունը և ընդդիմությունը խելքները գլուխները չհավաքեն ու երկիրը այս վիճակից դուրս բերելու ծրագիր չմշակեն. «Հակառակ դեպքում մենք շատ վատ վիճակում կարող ենք հայտնվել։ Քաղաքական հակամարտությունը որքան շարունակվի, գնաճը այնքան կպահպանվի ու կշարունակվի, որովհետև տնտեսությունը չի զարգանում, ներդրումները, ներկրումները պակասում են, չկա տնտեսական զարկ, որպեսզի ծախսվող  փողերի դիմաց հակակշռեն, և ապրանքների պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը պահպանվի։ Կանխատեսում անելը դժվար է, բայց  ես չեմ կարծում, որ ամռանը տնտեսությունը այնքան կակտիվանա, և այնպիսի վերականգնում տեղի կունենա, որ մենք  այս  գնաճային ճնշումներից կազատվենք»։

Նշենք, որ նույն Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարին, 2020 թվականի հունվարի համեմատ, որոշակի ապրանքների էական գնաճ է արձանագրվել։  Օրինակ՝ բուսական յուղի միջին գինը աճել է 44.3 տոկոսով, շաքարի և շաքարավազի գինը՝ 40.7 տոկոսով, ձվի գինը բարձրացել է 26.4 տոկոսով: 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, արձանագրվել է կաթնամթերքի, պանրի և ձվի 7.7 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում այս հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, արձանագրվել է գների բարձրացում 12 տոկոսով, իսկ բանջարեղենը՝ 9.9 տոկոսով: Էականորեն  աճել են հացի և ալյուրի գները. 2021թ. հունվարին՝ 2020թ. հունվարի համեմատ, համապատասխանաբար՝ 7.9 տոկոսով և 12.5 տոկոսով: Ընդհանուր առմամբ սննդամթերք, խմիչք և ծխախոտ հատվածում այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, գները աճել են 6.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.5 տոկոսով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում