European Best Destinations (Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղությունները) կայքը հրապարակում է այն քաղաքների վարկանիշը, ուր կարող են այցելել պատվաստված զբոսաշրջիկները:
Այս վարկանիշի (Best Destination for vaccinated travelers 2021) առաջին հորիզոնականը զբաղեցնում է Վրաստանի մայրաքաղաքը: Վարկանիշում են ընդգրկվել նաև այնպիսի զբոսաշրջային ուղղություններ, ինչպիսիք են՝ Կոպենհագենը, Կեֆալոնիան, Սևիլիան, Աթենքը, Ստոկհոլմը, Կանարյան կղզիները, Մադեյրան և այլն: