Թբիլիսիի սակրեբուլոյի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել՝ պահանջելով վերացնել երկրում տեղաշարժի սահմանափակումը 21: 00-ից 05: 00-ն:
Ներկաները ունեցել են «Ազատ տեղաշարժի իրավունքը չի կարող սահմանափակվել» գրությամբ պաստառ՝ հաղորդում է Հանրային հեռարձակողը:
Ակտիվիստների կարծիքով ՝ «պարետային ժամը» արդարացում չունի: Քաղաքացիները ակցիա են նախատեսել սոցիալական ցանցում: