Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ

Իրավիճակի փոփոխությո՞ւն. Նիկոլ Փաշինյանը կրկնում է առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վերստին հայտարարել է արտահերթ ընտրության առաջարկի մասին, դիմելով խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանն ու նշելով, թե իշխանությունը տալիս է այդ հարցի շուրջ համաձայնության գալու ևս մի հնարավորություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով փորձում է հերքել որոշ ընդդիմադիրների այն հայտարարությունները, թե իշխանությունը արտահերթ ընտրության պատրաստ չէ և դրա մասին խոսել էր այն հաշվարկով և ակնկալիքով, որ ընդդիմությունը մերժելու է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ գաղափարի մասին հայտարարում է ևս մեկ անգամ:

Կընդունվի՞ նրա այդ գաղափարը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տիրույթում: Արտահերթ ընտրության մեխանիզմի կիրառումը, ինչպես առիթ ենք ունեցել ասելու, կարող է քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման էֆեկտիվ միջոց լինի այն դեպքում, երբ դրա շուրջ համաձայնության են գալիս և այդ միջոցի կիրառումն ընդունում են բոլորը, պայմանավորվելով ընդունել նաև դրա ընթացքում արձանագրված արդյունքը: Հատկանշական է այն, որ վարչապետ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը ևս մեկ անգամ օրակարգ է բերում Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո ստեղծված բազմիմաստ իրավիճակում: Բազմիմաստ, որովհետև այստեղ կա հետաքրքիր մի նրբերանգ:

Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության պատրաստակամության մասին հայտարարում է «Իսկանդեր»-ի մասին հայտնի պարզաբանումն անելուց հետո, որին հաջորդեց Կրեմլի արձագանքը: Պուտինի խոսնակ Պեսկովը նշել էր, որ Մոսկվան բավարարված է Երևանի այդ հայտարարությունից:

Ասել կուզի, Երևան-Մոսկվա խնդիրը հարթված է, Ռուսաստանի «պատիվը» փրկված, ըստ այդմ՝ հարց է առաջանում, թե ինչ է ստացել Երևանը «մեղքն իր վրա վերցնելու» համար: Միևնույն ժամանակ այդ ֆոնին հատկանշական է, որ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարության պատասխանատվությունը դրեց Սերժ Սարգսյանի վրա՝ ասելով, որ Օնիկ Գասպարյանը գործել է հենց նրա հորդորով: Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ մնացյալ գեներալակազմը կարող է շարունակել ծառայությունը: Ահա այդ ֆոնին հատկանշական է արտահերթ ընտրության օրակարգի կրկնությունը, որին, ի դեպ, նկատենք՝ օրեր առաջ կողմ էր արտահայտվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը փետրվարի սկզբին Մոսկվա այցի ընթացքում նաև հայտարարել էր, որ հավակնում է երկրորդ բևեռ դառնալուն: Արդյո՞ք Ռուսաստանը պնդում է Ռոբերտ Քոչարյանին այդ հնարավորությունը տալու հարցը՝ այդ պայմանով բավարարված լինելով և աջակցելով Երևանին, այսպես ասած, ռազմական հեղաշրջումը հետ շրջելու հարցում: Նախօրեին տեղի է ունեցել նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հայտնի է, Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցը Նիկոլ Փաշինյանը վերստին ուղարկել էր Արմեն Սարգսյանին: Փոխվելո՞ւ է նախագահի մոտեցումը իրավիճակի փոփոխության նախնական նշանների պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում