Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

Մերժում ստանալով ընդդիմությունից՝ որոշեցինք վերադառնալ «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը. Փաշինյան

Մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,-այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Ադրադառնալով դիտարկմանը, որ ընտրությունների հավանականությունը պահպանվում է, վարչապետը նշել է. «Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում