Մարոկկոյի իշխանությունները փետրվարի 22-ից ճանապարհորդությունների արգելք են սահմանել և 15 օրով կասեցրել են թռիչքները դեպի Թուրքիա ու Շվեյցարիա: Այս մասին հայտնում է Ռաբաթում Թուրքիայի դեսպանության կայքէջը:
Նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի իրավիճակով։
Մարոկկոն կորոնավիրուսի տեսակների տարածումը կանխարգելելու համար ավելի վաղ կասեցրել էր թռիչքները դեպի Անգլիա, Հարավային Աֆրիկա, Դանիա, Ավստրալիա, Բրազիլիա, Իռլանդիա և Նոր Զելանդիա: