Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Երկխոսությունը շատ արդյունավետ տարրեր է պարունակում. Գագիկ Մինասյան (տեսանյութ)

«Պետք է ասել, որ երկխոսությունը շատ արդյունավետ տարրեր է պարունակում, քննարկումները կոնստրուկտիվ հունով են գնում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գերակա նպատակների հաղթահարման ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել, տիրում է աշխատանքային բարյացակամ մթնոլորտ, և պետք ամեն ինչ անել այդ մթնոլորտի պահպանման համար». այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀԱԿ – իշխանություն երկխոսությանը: Նրա խոսքով՝ նախորդ հանդիպմանը ՀԱԿ գործընկերները ներկայացրել են տրանսպորտային միջոցների խափանման և ՀԱԿ-ի ակտիվիստ թռուցիկ բաժանողներին խոչընդոտելու փաստեր, իրենք էլ խոստացել են անցկացնել ծառայողական քննություն և դրանց արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն:

Հանդիպման կարևոր հարցերից մեկը, ըստ Գագիկ Մինասյանի, աշխատակարգի խնդիրն էր, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչները առաջարկել են հանդիպել ամեն օր՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը: «Առաջարկի մեջ որոշակի երանգներ կան, չեմ ուզում ասել՝ ամբոխավարական, բայց խոստացել ենք քննարկել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդյունքում որոշվել է հանդիպումները կազմակերպել շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ, ժամը 12.00-ին: Նրա ասելով՝ հանդիպումները կշարունակվեն այնքան, մինչև չտրվեն ՀԱԿ ներկայացուցիչների հարցերի պատասխանները: Նախորդ հանդիպման կարևոր հարցերից Գագիկ Մինասյանը նշեց այն, որ քննարկման առարկա է դարձել, թե, ի վերջո, ինչը պետք քննարկել, քանի որ հուլիսի 26-ին ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթուղթը բաղկացած է եղել երեք հատվածից՝ ճգնաժամի նկարագիր, դրանից դուրս գալու լուծումներ, և ինչպիսի իրավիճակ պետք լինի արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո:

Նա մտահոգիչ համարեց այն, որ ՀԱԿ-ը գուցե ընտրի քննարկումներից խուսափելու տարբերակը, և ներկայացրեց ՀՀԿ-ի տեսակետը, այն է՝ քննարկել ցանկացած հարց, սակայն ոչ իրական համարեց արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ իրավիճակը ճգնաժամային չէ: «Վիճակը ճգնաժամային չէ՝ ինչպես ներկայացնում են մեր գործընկերները: Պետք է համոզել, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Չեմ կարծում, թե նրանց հնարավոր չէ համոզել»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ մինչև սեպտեմբեր երկխոսելու ժամկետին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ եթե քննարկումները կառուցողական ընթանան, ապա ավելորդ կլինի խոսել ժամկետների մասին: «Մինչև սեպտեմբեր… դպրո՞ց եմ գնալու, ի՞նչ է»,- կատակեց Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում