Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Հայաստանը ցուգցվանգի տարած ճանապարհը

Ես ցուգցվանգի մեջ էի, իր հարցազրույցում խոսելով 2018-ի իրադարձությունների մասին, հայտարարում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձին անդրադարձել եմ այդ հայտարարության քաղաքական հնարավոր տողատակին, որ ցուգցվանգը թերևս վերաբերում է ավելի շատ և ավելի շուտ վարչապետ գնալու որոշմանը, քան հրաժարականին: Այդ տողատակը դիտարկելու դեռևս շատ առիթներ կլինեն, իսկ առայժմ արձանագրենք այն, որ 2018 թվականի ապրիլին ցուգցվանգի առաջ էր Հայաստանն ընդհանրապես: Խոշոր հաշվով, հեղափոխական իրադարձությունը դեռևս որևէ երկրում չի բերել միարժեք, թռիչքային զարգացման, որովհետև պատմա-քաղաքական օրինաչափությամբ հեղափոխությանը հաջորդում է հակահեղափոխությունը՝ իր կա՛մ ակտիվ, կա՛մ սողացող տեսքով: Ընդ որում, հակահեղափոխություն ասվածը Հայաստանում որպես կանոն դիտարկվել ու դիտարկվում է նախկին իշխող համակարգը, նախկին իշխանությունը ներկայացնող գործիչների կամ խմբերի իշխանական ռևանշի տեսքով: Դա թյուր ընկալում է: Խնդիրը իշխանական ռևանշը չէ, այլ շատ ավելի ներքև գտնվող շերտերում առաջացող դժգոհությունն ու անհարմարավետությունը, երբ փլուզվում է մի համակարգ, իսկ մյուսի ձևավորումը պահանջում է տևական ժամանակ և ջանք:

Հակահեղափոխությունը այն մարդկանց տրամադրություններն են, որոնք նախկին համակարգում գտել էին իրենց տեղը, տեղավորվել, հարմարվել, կառուցել էին իրենց կենսագործունեության համակարգը՝ թեկուզ լինելով շատ իրողություններից դժգոհ: Հեղափոխությունը փլուզում է այդ համակարգերը, և այդ պահին նաև դրանց մեջ եղած մարդկանց թվում է, որ դա չի վերաբերելու իրենց անձնական կենսագործունեության համակարգին, այն շարունակվելու է նույն ձևով: Երբ նրանք տեսնում են, որ փլուզված է նաև այդ համակարգը, ժամանակի ընթացքում առաջանում է խուլ կամ բարձրաձայն դժգոհություն: Դա է հակահեղափոխությունը, ոչ թե իշխանության ձգտող որևէ ուժ կամ գործիչ: Եվ այդ մակարդակում տրամադրությունն ըստ էության դառնում է հեղափոխության ավելի ու ավելի շոշափելի «հակակշիռ» իր բարդություններով: Ահա թե ինչու քաղաքական հեղափոխությունը գործնականում հարկադրված քայլ է որևէ հանրության կամ պետության համար, որովհետև էվոլյուցիոն, փուլային, շարունակվող զարգացումը նախընտրելի է բազմապատիկ ավելի: Բայց Հայաստանը հենց այդ առումով էր ցուգցվանգում, երբ մի կողմից ակնառու էր էվոլյուցիոն զարգացման ռեսուրսի լիակատար մսխվածությունն ու ակնկալիքների ավելի շուտ սպառումը, քան գեներացիան՝ այդ թվում նաև ռեգիոնալ քաղաքական և անվտանգային իրողություններից ելնելով, իսկ մյուս կողմից ակնառու էր դառնում, որ Հայաստանում չկա նաև «բարձրակարգ» հեղափոխական ռեսուրս:

Միևնույն ժամանակ ակնառու էր դառնում, որ Հայաստանի էական վերափոխման հնարավորություն ստանալու համար հեղափոխական բեկումը դառնում էր ավելի ու ավելի անհրաժեշտ և անխուսափելի: Հայաստանն այդ ցուգցվանգում հայտնվել է տարիների, ավելի քան երկու, մոտ երեք տասնամյակի պետական անարդյունավետ կառավարման, քաղաքական համակարգի կայացման փոխարեն քաղաքականությունը անձնական բարեկեցության ճանապարհի վերածելու հետևանքով: Հայաստանը ցուգցվանգում էր հայտնվել, որովհետև հայկական կառավարող վերնախավի դիրքում հայտնված մարդկանց ճնշող մեծամասնությունն ուզում էր հայտնվել թանկարժեք հանգստավայրերում, թանկարժեք որսատեղիներում, թանկարժեք դղյակներում, թանկարժեք առողջարաններում և զվարճանքի ու ժամանցի այլ թանկարժեք օբյեկտներում: Այն դեպքում, երբ Հայաստանին շրջապատող և տարեցտարի անզեն աչքով անգամ տեսանելիորեն ուժգնացող անվտանգային մարտահրավերները պահանջում էին պետական և համահայկական ռեսուրսի առավելագույն մոբիլիզացիայի ուղղված քաղաքականություն, և իբրև դրա համոզչության և վստահելիության ուժեղ բաղադրիչ՝ անձնական օրինակի առկայություն: Հեղափոխությունը տվեց ցուգցվանգից դուրս գալու հնարավորություն, ինչը, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառների բերումով, ըստ էության, վերածվեց չօգտագործված հնարավորության: Պատերազմը խորացրեց Հայաստանի ցուգցվանգը, այլևս նոր և առավել բարդ հանգամանքներով, որոնք այլևս անբավարար են դիտարկում այն ճանապարհը, որով Հայաստանը ցուգցվանգից պետք է դուրս գար մինչև պատերազմ որևէ փուլում: Սակայն նույնն է գլխավոր խնդիրը՝ այդ ճանապարհը պետք է հանրությանը ցույց տա ազգային, պետական վերնախավը, և ավելին՝ այդ ճանապարհը ցույց տվողն է լինելու ազգային, պետական վերնախավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում