Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարը պաշտոնաթող է եղել սկանդալի ֆոնին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին պաշտոնաթող է լինում իր թույլ տված սեքսիստական արտահայտությունների շուրջ ծայր առած սկանդալի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 12-ին «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գործադիր խորհրդի նիստում:

«Այսօրվանից ես հեռանում եմ իմ պաշտոնից: Ես մեծ անհարմարություններ ստեղծեցի իմ անվայել ատահայտություններով: Ես չետք է խոչընդոտ լինեմ Օլիմպիադային պատրաստվելու համար»,- ասել է նա:

Մորին ծնվել է 1937 թվականին: Նա ավարտվել է Վասեդա հեղինակավոր համալսարանը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում, լինելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, նա զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, գլխավորել տրանսպորտային գերատեսչությունը: 2000-ից մինչեւ 2001 թվականը Մորին եղել է Ճապոնիայի վարչապետ: 2014 թվականին այն բանից հետո, երբ Տոկիոն ընտրվել է 2020 թվականի Օլիմպիադաի մայրաքաղաք, նա գլխավորել է Խաղերի կազմկոմիտեն:

Մորին փետրվարի սկզբին հայտնվել է սկանդալի կենտրոնում իր այն խոսքի համար, թե մարզական կոմիտներում եւ ֆեդերացիաներում կանանց թվի ավելացումը հանգեցնում է դրանց նիստերի ձգձգման: Նա դա բացատրել է այն բանով, որ կանայք, նրա կարծիքով, ելույթ են ունենում չափազանց երկար եւ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել: Հետագայում կազմկոմիտեի ղեկավարը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար, սակայն միանգամից հրաժարական չի տվել:

Կազմկոմիտեի ղեկավարին դատապարտել են մի շարք քաղաքական գործիչներ եւ Խաղերի հովանավորներ, ներառյալ Toyota ընկերությունը: Բացի դրանից, ի նշան բողոքի իրենց աշխատանքից հրաժարվել են շուրջ 500 կամավորներ եւ օլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ: Խաղերի կազմկոմիտեի նոր ղեկավարի ընտրությունների ընթացակարգի անցկացման համար, ինչպես սպասվում է, կստեղծվի հատուկ հանձնախումբ: Kyodo գործակալության տվյալներով՝ այդ պաշտոնի հավանական թեկնածու է Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի գործերով նախարար Սեյկո Հասիմոտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում