Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությւոն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ակնհայտ է, որ խնդիրը կա, դե եկեք քննարկենք: Պարոն Մարուքյան, ես ձեր գործընկեր Տարոն Սիմոնյանին ուղարկել եմ մի նախագիծ, որը նախատեսում է ֆեյքերի ֆաբրիկաները քրեականացնել, բայց չիջաք իմ մակարդակին և չեկաք քննարկմանը: Հիմա իշխանությանը մեղադրում եք ֆեյքերի ֆաբրիկա ունենալու մեջ: Հինգ ամիս առաջ ձեր գործընկերը հայտարարում էր` հեսա ցուցակները կազմում ենք, ցուցակները հրապարակելու ենք: Բա ձեր ասածը եթե զրպարտություն չի, ինչ է. կա՞ գեթ մեկ ապացույց, որ իշխանությունն ունի ֆեյքերի ֆաբրիկա: Կարող է ձեր նշած ֆեյքը հենց ձեր ֆե՞յքն է»,- հայտարարեց նախագծի հեղինակ` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ ինքն արդեն համաձայն չէ տուգանքի շեմն իջեցնելու կառավարության առաջարկին:
Մանրամասն՝ տեսանյութում:










































