Ֆրանսիական Ալպերում քաղաքացիական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր և տուժածներ:
Ըստ հաղորդագրությունների, աղետը տեղի է ունեցել Կուրշավել հանգստավայրի մոտակայքում: Տեղացի գործարարին պատկանող օդանավը ընկել է 1.9 հազար մետր բարձրության վրա՝ Ռոզիեր լճի և Վիյար հրվանդանի միջև: Փրկարարները դեպքի վայր են ժամանել մոտ 40 րոպե անց:
Նախնական տվյալներով, երկու մարդ զոհվել է, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուս երկու ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։











































