Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական։ Նոյեմբերի 14-ից մինչև օրս Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 310 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
«Մեկ օրում մաքրվել է 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 39 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 շենք-շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 181 պայթուցիկ առարկա»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:










































