Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի կողմից Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը իրականով փոխարինելու մասին որոշումից անմիջապես հետո կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրին:
Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը, որը պահանջել էր անհապաղ, առանց որևէ պայմանի, ազատ արձակել Նավալնիին:
ՌԴ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է նման հայտարարություններին, նշելով, որ դա միջամտություն է ինքնիշխան պետության գործերին:
Անմիջականորեն Մակրոնին ՌԴ ԱԳՆ-ից ասել են, որ նման արձագանքը կտրվածություն է իրականությունից:










































