Sunday, 12 07 2026
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին

«Հայրենիքի փրկության ճակատն» ի սկզբանե դատապարտված էր տապալման. ամեն ուժ կվերադառնա «իր երամին»

«Հայրենիքի փրկության ճակատը» հնարավոր է դադարեցնի իր գործունեությունը։ Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն՝ ճակատի անդամ քաղաքական ուժերը միակարծիք չեն արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Ոմանք, այդ թվում՝ ճակատի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, կտրականապես մերժում են այս իշխանությունների կազմակերպած ընտրություններին մասնակցությունը, ոմանք էլ կարծում են, որ պետք է փորձել՝ հատկապես, երբ այդ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ի դեպ՝ միանշանակ չէ նաև «Բարգավաճ Հայաստանի» հետագա մասնակցությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ճակատում ֆինանսական ու մարդկային ամենամեծ ռեսուրսներ ունեցող այս ուժը ևս հնարավոր է տարանջատվի ճակատից ու արտահերթ ընտրություններին մասնակցի առանձին ցուցակով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ «Հայրենիքի փրկության ճակատը» ձևավորվել էր հապշտապ՝ հապշտապ իշխանություն վերցնելու նպատակով: «Բլից-կրիգ տարբերակը պետք է լիներ, և դրա համար միավորվելիս ուշադրություն չէին դարձնում, թե ով է իրենց կողքին, ովքեր են իրենց ընկերները։ Օրինակ՝ ԵԺԿ դաշնակից Հանրապետական կուսակցությունը, «Եդինայա Ռոսիային» հարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Դրանք հակամարտող, մրցակից, իրարից խլող, իրար փոխարինող այլընտրանքային կազմակերպություններ են։ Նրանց ծրագրերը, գաղափարախոսությունը, անհատների նկարագիրը անհամատեղելի են։ Նրանք չեն կարող հարթակում կանգնել իրար կողք։ Եվ բնական է, որ այսպես պետք է լիներ։ Այդ «հապճեպը» չստացվեց, և բնական է, որ ամեն մեկը պետք է վերադառնար իր երամին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանի դիտարկմամբ՝ բնական է, որ նրանք այժմ պետք է նոր ծրագրեր կազմեն ու վերադառնան իրենց էլեկտորատին, իրենց գաղափարախոսությանը. «Եթե որևէ մեկը ձայն է տալիս Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, նա ակնհայտորեն մերժում է մրցակից կուսակցություններին։ Հիմա ամեն մեկը վերադառնում է իր ակունքներին։ Այդ «անառակ որդիները» վերադառնում են հայրական գաղափարախոսության օջախ»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ «Հայրենիքի փրկության ճակատն» արհեստածին է և պետք է տապալվեր: «Որևէ զարմանալի բան այստեղ չկա։ Հիմա եթե առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին՝ ժողովուրդն իր վերաբերմունքը ցույց կտա։ Արտառոց բան չեմ տեսնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ այն մթնոլորտը, որ ձևավորվել է Հայաստանում, որը ենթադրում է մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում, պետք է իրականություն դառնա. «Այսինքն՝ պետք է թույլ տան, մենք էլ համոզվենք, թե հասարակության որ շերտերը ինչ նախապատվություն ունեն։ Կարևոր է, որ այս գործող իշխանությունները իրենց հռչակած սկզբունքներին հավատարիմ մնան ու կանխեն ցանկացած ոտնձգություն։ Այսինքն՝ բացառեն ընտրակաշառքը, թաղի խուժանի ակտիվացումը, կրիմինալի մասնակցությունը։ Այս բոլորը եթե ապահովիի, հասարակությունն իր սթափ վերաբերմունքը ցույց կտա, և ռևանշի որևէ փորձ դատապարտված կլինի ձախողման»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում