Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

4 կազմակերպություն, որ նվազեցնում է թափոնների ու աղբի մակարդակն աշխարհում

Մարդկանց գործունեության հետևանքով արտանետվող աղբն ու թափոնները ճակատագրական ազդեցություն են ունենում Երկիր մոլորակի վրա: Վերջերս իրականացված հետազոտություններից մեկը բացահայտել է, որ արտադրված 6,3 մլրդ տոննա աղբի միայն 9%-ն է ենթարկվել վերամշակման: Ավելին. թափոններն ու աղբը, որոնք մարդկանց կողմից այդքան անփութորեն տարածվում են, արտազատում են մեթան գազ, իսկ աշխարհի տարբեր ծայրերում այրվող հսկայական աղբակույտերն արտազատում են ածխաթթու գազ, որը, լինելով ջերմոցային գազ, տաքացնում է մոլորակը, նպաստում է կլիմայի հսկայական փոփոխություններին և վերացնում է երկրի օզոնային շերտը: Արտազատվող գազերը վնաս են հասցնում մարդկանց առողջությանն օդի միջոցով, որը շնչում են: Միաժամանակ՝ հող ներթափանցող աղբն ազդեցություն է ունենում աճող բույսերի ու բերքի վրա, ինչը բացասաբար է ազդում գյուղատնտեսության զարգացման վրա: Իրենց հերթին, կենդանիներն ուտում են վնասված բույսերն ու այդպիսով տարածվում են հիվանդություններ:

Աղբի ու թափոնների տարածումը կանխելու և հանրային առողջապահության ոլորտում իրավիճակը բարելավելու նպատակով մի շարք ընկերություններ, ինչպիսիք են  «Նայք» ընկերությունը, «Կոկա-Կոլա»-ն, «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը, «Ինտել»-ը և այլն:

Նայք` Nike

Մեր մոլորակում ստեղծված իրավիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել նաև «Նայք» ընկերությունը: Աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող այս ընկերության «Վերաօգտագործիր կոշիկները»  ծրագրի շրջանակներում վերամշակվում են արդեն վատ վիճակում գտնվող հին սպորտային կոշիկները, և նրանց նոր կյանք է հաղորդվում Nike Grind-ի միջոցով:

Ընկերությունը նաև քայլեր է ձեռնարկում կոշիկների տուփեր պատրաստելու համար օգտագործվող ստվարաթղթի վերամշակումն ապահովելու համար՝ միևնույն ժամանակ փորձարկելով փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ: Աղբի ու թափոնների քաղաքականությունը նույն կերպ իրականացվում է նաև ընկերության գրասենյակներում, որտեղ հավաքվում, վերամշակվում և նվազեցվում է օգտագործվող ամանեղենը:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ

Աշխարհում աղտոտված տարածքների ու թափոնների վնասակար ազդեցությունը մտահոգություն է առաջացրել նաև «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության մոտ: Ընկերությունը գիտակցում է, որ շրջակա միջավայրի համար կարևոր է անցյալում թողնել «վերցնել-արտադրել-դեն նետել» արտադրական մոդելը, որի շրջանակում հումքն օգտագործվում է արտադրանք պատրաստելու համար և հաջորդիվ դեն նետվում, ու կիրառել ավելի շրջաբերական մոդել: Անհրաժեշտ է, որպեսզի թափոնների կառավարման ծրագրերը նվազագույնին հասցնեն դրանց ծավալը, իսկ եղածն էլ հնարավորինս վերամշակվի:

Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի՝ ՖՄԻ-ի մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական սկզբունքների վրա.

Աղտոտումը նվազեցնելուն ուղղված ռազմավարության հենքում երեք “E”-երի կիրառումը՝

Educate – կրթել ու բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը խնդրի վերաբերյալ

Enable – հասանելի դարձնել սիգարետի մնացորդները վերամշակող սարքավորումները

Enforce – անընդունելի ու դատապարտելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ համապատասխան իրավական կամ սոցիալական պատժամիջոցների կիրառման շնորհիվ։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը հավակնում է ձևավորել իրականություն, որտեղ ամեն երկրում, ուր IQOS է վաճառվում,  յուրաքանչյուր սարք օգտագործվելուց հետո վերադարձվի և վերամշակվի։ Որպես շրջաբերական տնտեսության ձևավորման առաջին քայլ՝ ընկերությունը սկսեց համագործակցել ոլորտում մասնագիտացված ընկերությունների հետ՝ Եվրոպայում և Ասիայում սարքերի վերամշակման երկու կենտրոն հիմնելու նպատակով։ Ստեղծված այդ կենտրոնները սպասարկում են բոլոր այն երկրները, որտեղ վաճառավում է սարքը, ու բավարար հզոր են՝ վերամշակելու վաճառված սարքերի ծավալի մեծ մասը: Վերջիններիս շնորհիվ կազմակերպությունը հնարավորություն է տալիս փոխանակել հին սարքը նորով՝ վճարելով որոշակի գումար։ Իսկ հին սարքը հանձնվում է վերամշակման։

Ինտել

1990-ականների կեսից «Ինտել» ընկերությունն իր աղբի ու թափոնների վերամշակման գլոբալ մակարդակը 25%-ից հասցրել է 93%-ի: Ընկերության կողմից արտադրվող թափոններն ու աղբը հիմնականում կապված են շենքերի շինարարական աշխատանքների ու արտադրական գործընթացների հետ: 2019թ. ընկերությունը վերամշակել է 95 000 տոննա թափոն, որը կազմում է «Ինտել»-ի կողմից արտադրվող թափոնների 96%-ը: Ընկերությունը վերականգնում և վերավաճառում է պողպատն ու այլ մետաղները, որոնք նախկինում օգտագործվել են շինարարական աշխատանքներում:

Վերամշակվող ու վերավաճառվող տարրերի թվում է նաև ծծմբական թթուն, որը նախկինում վերածվում էր թափոնի ու տարածվում էր հողում: 2018թ. ծծխմբական թթուն սկսեց ուղարկվել հատուկ հաստատություն, որը զբաղվում է դրա տեխնիկական վերամշակմամբ: Այս նյութի մի մասը վերադարձվում է Արիզոնա՝ օգտագործվելու ընկերության արտադրական գործընթացներում, ինչպես նաև Նյու Մեխիկո, որտեղ այն օգտագործվում է տեղում ջրային թափոնների մշակման մեջ: Այս մեթոդի շնորհիվ 2019թ. դրությամբ ընկերությունը կարողացել է կանխել 3 242 տոննա վնասակար թափոնի ներթափանցումը հողի մեջ։

Կոկա-Կոլա

Շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազեցնելու ուղղությամբ արդեն բավականին երկար ժամանակ գործուն քայլեր է իրականացնում «Կոկա-Կոլա» ընկերությունը, որը խեժային հումքով պլաստիկից աստիճանաբար անցում է կատարում դեպի 100 տոկոս վերամշակվող պոլիէթիլենային տերեֆալատին (rPET): Որոշ զեկույցների համաձայն, «Կայունության գործողությունների ծրագրի» շրջանակներում «Կոկա-Կոլա» ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2025թ.

  • Յուրաքանչյուր վաճառված թիթեղյա տարայի ու շշի դիմաց կհավաքի մեկը
  • Կապահով փաթեթավորման՝ 100 տոկոս վերամշակելիությունը
  • Մինչև 2023թ. կապահովի, որ շշերի բաղադրության 50 տոկոսը լինի վերամշակելի նյութերից

Արտադրված յուրաքանչյուր շշի հավաքումը կնշանակի ավելի քիչ աղբի ու վնասակար նյութերի արտանետում. վաճառվող շշերի ու թիթեղյա տարաների 60%-ը կրկին հավաքվել է, վերամշակվել և շշալցվել: Ընկերությունն աշխատում է մնացած 40%-ը նվազեցնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում