Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը

Հավատում էի, որ հաղթելու ենք։ Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ մեկին խաբել եմ, Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը։ Դուք հիմա խոսում եք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է, ու չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենալ այդ ամեն ինչի մասին։ Ես շատ ծանր եմ տանում, գիտեմ՝ ամբողջ ազգն է ծանր տանում, բայց դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեղադրանքներ հնչեցնելու։ Ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ, ներկայացրել եմ կանոնավոր բանակի, զորքի փառահեղ կռիվը, իրենց փառահեղ կռվից հետո ինչ իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք, որովհետև ես հիմնվել եմ իրենց վրա»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ասում են, որ Շուշին հանձնել են, ինչպե՞ս էր հնարավոր մտնել անառիկ բերդամրոցը ոլոր-մոլոր ճանապարհներով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է

«Չգիտեմ, անկեղծ ասած, բաներ կան՝ ես էլ չեմ հասկանում ու խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին։ Հասկանում եմ՝ բոլորս էմոցիաների վրա ենք, հիմա փոխադարձ մեղադրանքներն ու շատ վատ բառապաշարով մեղադրանքներն էնքան էլ տեղին չեն։ Ուսումնասիրել է պետք, պատերազմից հետո ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն Աստծո օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել կամ ինձ էլ է հասել այդ տեղեկությունները զորքերից՝ որոշակի սխալմունքներով, թերություններով կամ հակասություններով։ Ես էլ չեմ կարողանում մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում՝ Շուշիի հետ կապված։ Ամբողջ պատերազմի ընթացքում բացառապես տեղեկություն ստացել եմ Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից։ Բացառապես», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում