Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

Արտահերթ ընտրությունը կանխատեսելիությունից անկանխատեսելիություն

Հնարավոր արտահերթ ընտրությանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի մասնակցությունը բարձրացնելու է արտահերթ ընտրության գործընթացի և հնարավոր արդյունքի թեկուզ մոտավոր, հարաբերական կանխատեսելիությո՞ւնը, թե՞ անկանխատեսելիությունը:

Անկանխատեսելիության մասին խոսելու համար, թերևս, հարկ կլինի տեղափոխվել որոշակի կոնսպիրոլոգիայի դաշտ: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ամենևին չի նշմարվում հանրային այնպիսի աջակցության աստիճան, որը թույլ կտա խոսել նրա քաղաքական հաջողության իրատեսականության մասին: Մյուս կողմից նշմարվում է հանրային անվստահության այնպիսի աստիճան, որը գրեթե «ապահովագրում» է նրա անհաջողությունը: Հետևաբար, հաջողության մասին խոսակցությունը կարող է տեղափոխվել գոնե առայժմ միայն խորհրդապահական որոշակի տիրույթ:

Եվ հակառակը, ներկայումս եղած իրերի դրությունն ու հանրային տրամադրությունների հարաբերակցությունը հուշում է, որ երկրորդ նախագահի մասնակցությունը խորհրդարանի ընտրությանը սրելու է «հին ու բարի», իրականում ոչ հին և, թերևս, ոչ էլ բարի «սև-սպիտակը», բևեռացնելով նախընտրական գործընթացը և այդ բևեռացման մեջ խեղդելով առարկայական, գաղափարական, քաղաքական, հայեցակարգային քաղաքական բանավեճի և մրցակցության հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանն իր «ապահովագրված» անհաջողությամբ, մեծ հավանականությամբ, հաջողություն է ապահովելու Նիկոլ Փաշինյանի համար: Այդ իրավիճակը մարտահրավեր է բոլոր այն ուժերի համար, որոնք իրենց հաջողությունը փորձում են փնտրել քաղաքական մրցակցության և բովանդակային բանավեճի ու քննարկումների դաշտում: Թող չհնչի զարմանալի, այդպիսի ուժեր Հայաստանում, այդուհանդերձ, կան: Նրանց համար իրավիճակը մի կողմից նպաստավոր է՝ չունեն բովանդակային լուրջ մրցակիցներ, մյուս կողմից, սակայն, վտանգավոր, քանի որ բևեռացված նախկին-ներկա տրամաբանությունը դեվալվացնում է բովանդակային քաղաքականության արժեքը:

Մյուս կողմից, այդ արժեքը պետք է ձևավորվի այլ հարթության մեջ, այսպես ասած՝ այլ քաղաքական «լիգայում»: Քանի այն ձևավորված չէ, Հայաստանում բևեռացված ապաքաղաքականությունը իր տարբեր դրսևորումներով շարունակելու է իր անբովանդակ շքերթը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում