Saturday, 08 06 2024
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

Ռուսաստանը Արցախի հարցում մի բան է վատ հաշվարկել, և հիմա այդ փաստը նրան շատ է անհանգստացնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հարցում: Պուտինն այս մասին հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է:

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, դա ամենակարևորն է, հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը։ Այժմ միջազգային հանրության և, անկասկած, ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության ու վերականգնման հարցում», – ասել է Պուտինը:

Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ «Մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես, համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Պուտինը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, հիշեցրեց, որ մեր գործակալությանը տված իր բազմաթիվ հարցազրույցներում ինքն անընդհատ շեշտել և շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը սանձազերծված էր Ադրբեջանի, Թուրքիայի կողմից՝ Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և Իրանի մասնակցությամբ: Այն խոշոր պլանային ռազմական գործողություն էր, որը մշակվել է Ռուսաստանի գլխավոր շտաբի կողմից և իրականացվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության քաղաքական աջակցությամբ. «Երեք նախագահների հայտարարությունը հայ ժողովրդի դեմ ամենամեծ ռազմական հանցագործության գագաթնակետն է, որում գլխավոր դերը խաղում է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ոչ մի նոր բան չի հնարել, պարզապես պատմության արխիվից հանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակները և ընտրել դրանցից ամենավատը»։

Ըստ Օհանջանյանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի ռազմական միջամտություն՝ շրջանցելով բոլոր միջազգային միջկառավարական հաստատությունները, որոնք բացառիկ իրավունք ունեին ղարաբաղյան հակամարտության լուծման վերջնական տարբերակը ներկայացնելու Մինսկի խորհրդաժողովին. «Ռուսաստանը և նրա դաշնակիցները ամենից հարմար ժամանակն օգտագործեցին ռազմական ագրեսիայի համար, այն պահը, երբ աշխարհը տարված էր կորոնավիրուսով, իսկ միջազգային իրավունքի գլխավոր արբիտրը՝ ԱՄՆ-ը, զբաղված էր նախընտրական արշավով: Նշեմ, որ Ռուսաստանի իշխանությունները անթերի հաշվարկել են ռազմական գործողությունների սկսման, դրանց ավարտի և, այսպես կոչված, խաղաղապահ, բայց իրականում օկուպացիոն ուժերի հաստատումը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Ռուսաստանին թվում էր, թե իրեն հաջողվեց լուծել խնդիրը. բարոյալքվեց և կոտրվեց հայ ժողովրդի կամքը, քանդվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ռուսաստանը Թուրքիայից շահաբաժիններ ստացավ Սիրիայի, Լիբիայի և ամբողջ Մերձավոր Արևելքի հարցի շուրջ: Բայց Ռուսաստանը սխալ է հաշվարկել մի բան՝ թերագնահատել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի և ամբողջ արևմտյան աշխարհի ճնշումն ու համառությունը, որոնք կատարվածը գնահատում են որպես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում: ԱՄՆ-ը և Ֆրանսիան, միջազգային առաջատար միջկառավարական ինստիտուտները, ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի, կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հեռու է լուծված լինելուց, և այն պետք է լուծվի քաղաքական հարթության վրա, ինչը նշանակում է ինքնորոշման իրավունք։ Սա արդեն անհանգստացրել է Ռուսաստանին, որը կարող է այս կոնֆիգուրացիայում համարվել ագրեսոր։ Թե՛ միջազգային հանրությունը և թե՛ առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կարող են պահանջել Ռուսաստանի օկուպացիոն զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից և որոշում կայացնել դրանք փոխարինել միջազգայիններով: Ուստի Ռուսաստանը փորձում է ցույց տալ իր բաց լինելը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ միջազգային հանրությանը հրավիրելով ավելի ակտիվորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծման գործում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը լռում է այն փաստի վերաբերյալ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը ոչ թե մարդասիրական հարթության մեջ է, այլ քաղաքական: Եվ նա կարծում է, որ նման առաջարկով կկարողանա երկարացնել միջազգային մակարդակով ակտիվ քաղաքական երկխոսության ժամանակը: Ռուսաստանն արդեն ստացել է կոշտ և միանշանակ ազդանշաններ ԱՄՆ-ի և Արևմուտքի կառավարությունների կողմից։ Ղարաբաղի հարցը կլուծվի քաղաքական ճանապարհով, և այն կարող է լուծվել Կոսովոյի սցենարով: Սա էր Պուտինի նման ելույթի պատճառը»։

Խոսելով այն մասին, թե ինչու հարցը Պուտինի փոխարեն չեն բարձրաձայնում ՀՀ իշխանությունները, մեր զրուցակիցն ասաց. «Ըստ երեք նախագահների հայտարարության՝ Հայաստանը լիովին կորցրել է Լեռնային Ղարաբաղի ներքին գործերին խառնվելու իրավունքը, ինչը դե յուրե պետական հանցագործ, դավաճան Նիկոլ Փաշինյանի ուսից ամբողջությամբ անցել է Ադրբեջանի իրավասության տակ։ Իսկ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օկուպացիոն զորքերը կոչված են ապահովելու Ադրբեջանի իշխանության գերակայությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Հետևաբար Հայաստանի կառավարությունը լռում է: Լռում է նաև ժողովուրդը, որին, ըստ երևույթին, դուր է գալիս այն փաստը, որ իրենց իրավունքները ժողովրդից դուրս եկած որոշ դուսպրծուկներ փոխանցեցին այլ պետության: Ողջ հայ ժողովուրդը այժմ ցայտնոտի մեջ է, և նրանից է կախված, թե այս ամոթը կշարունակվի՞, երբ մեկ այլ պետություն իր փոխարեն որոշումներ կայացնի, թե՞ ինչ կլինի իր՝ ժողովրդի հետ: Հասել ենք այստեղ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում