Tuesday, 14 07 2026
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26

Ռուսաստանի երեք պարտությունը Թուրքիային

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախի դեմ պատերազմում ՌԴ դաշնակցային վարքագծին և դերին, նշել է, որ օրական կապի մեջ է եղել ՌԴ պաշտպանության նախարարի հետ. «Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով»:

Դավիթ Տոնոյանը փաստացի, կամա թե ակամա, արձանագրել է Հայաստանին ու Արցախին պարտադրված պատերազմի առանցքային իրողություններից, թերևս կարող ենք ասել՝ դասերից մեկը: Այդ դասն այն է, որ Ռուսաստանը պարտվել է Թուրքիային: Եթե իր ռազմավարական դաշնակից համարվող պետության դեմ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը, բայց դաշնակիցը պարտվել է, այն էլ՝ բավականին ծանր պարտությամբ, ապա պարտվել է նաև Ռուսաստանը: Այստեղ կամ-կամ է՝ կա՛մ Ռուսաստանը ցանկացել է այդ պարտությունը, ինչը, սակայն, թերևս բավականին ծայրահեղ և որոշակիորեն իռացիոնալ վարկած է՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, կա՛մ Ռուսաստանն անկարող է եղել իր դաշնակցին պաշտպանել Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հարձակումից: Ընդ որում, եթե Ռուսաստանը արել է ստեղծված իրավիճակում առավելագույնը, ապա Թուրքիան թերևս արել է ստեղծված իրավիճակում ոչ առավելագույնը:

Ակնառու է, որ Թուրքիան ուներ, այսպես ասած, հինգերորդ սերնդի այդ պատերազմում ներգրավվածության աստիճանը ավելացնելու շոշափելի տեղ, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Հարցը այն չէ, որ Ռուսաստանը չուներ ռազմական ուժ: Խնդիրը ռազմական ուժի քանակը կամ ծավալը չէ, այլ պատերազմի ռազմաքաղաքական մակարդակին դրա համարժեքությունը: Այդ իմաստով Ռուսաստանը պարտվել է թե՛ իր ռազմական կառավարման ու տեխնոլոգիաների, թե՛ ռեգիոնալ քաղաքականության առումով: Եթե Ռուսաստանի հավակնությունների աստիճանի պայմաններում Մոսկվան անցանկալի է համարել գնալ Թուրքիայի հետ առճակատման, դա ևս պարտության, թուլության, անզորության նշան է: Թե ինչից է գալիս Ռուսաստանի թուլությունը՝ դա առանձին վերլուծության առարկա է, որով պետք է զբաղվի հայ քաղաքական միտքը: Այդ միտքը, սակայն, առայժմ զբաղվում է ընդամենը Ռուսաստանին հավատարմության երդումների գերազանցության «մրցարշավով» և որևէ այլ բանով զբաղվելու քաղաքական կամ փորձագիտական որևէ փորձի դեպքում այդ ջանքը արագորեն պախարակելով:

Դա այն դեպքում, երբ Ռուսաստանի պարտությունը գործնականում ընդունվել է անգամ այդ երկրի նախագահ Պուտինի մակարդակով՝ իհարկե, անուղղակի, նրա հայտարարությունների տողատակերով: Դրանցից մեկը մասնավորապես այն էր, երբ գերտերության հավակնություն ունեցող երկրի ղեկավարը իր զինուժին հանձնարարում է ուսումնասիրել ժամանակակից պատերազմներում կիրառված տեխնոլոգիաները: Դա այլ բան չէ, քան ժամանակակից պատերազմում պարտության խոստովանություն: Իսկ ժամանակակից պատերազմում Ռուսաստանը Թուրքիային 2020 թվականին պարտվել է առնվազն երեք ճակատամարտ՝ Իդլիբ, Լիբիա և Արցախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում