ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան նախատեսում է մրցույթ հայտարարել փոքր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի սարքի մշակման համար: Այս մասին հայտնում է RT- ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին:
Նշվում է, որ սարքը պայքարելու է կոմերցիոն վաճառքում հասանելի ԱԹՍ-ների և նմանատիպ տեխնոլոգիաների վրա հիմնված այլ միջոցների դեմ: Պայմանագրի նկարագրության մեջ ասվում է, որ անօդաչուների այս տեսակն ամերիկացի հակառակորդներն օգտագործում են «ասիմետրիկ մարտական գործողությունների ժամանակ ռազմական անձնակազմի, ինչպես նաև զենքի և ունեցվածքի դեմ»:
Կապալառուն պետք է զարգացնի տեխնոլոգիան, ստեղծի նախատիպային սարք և ապահովի ապրանքների սահմանափակ մատակարարումը՝ մարտական պայմաններում նոր տեխնոլոգիաների փորձարկման համար:
Ապագա պայմանագրի բյուջեի համար կարող է հատկացվել 490 միլիոն դոլար: