Monday, 13 07 2026
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ

Ինչո՞ւ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ. Լապշինը ներկայացրել է Իսրայելի օրինակը

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վրդովմունք հայտնելով, որ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ:

«Որքան շատ եմ Հայաստանում այցելում վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքների անդամներին, այնքան շատ եմ զարմանում. իսկ ինչու՞ այդ զինվորներից ոչ մեկ կյանքի և առողջության ապահովագրություն չեն ունեցել: Դա պետք է լիներ պարտադիր՝ պետության հաշվին, որը զինվորների հիվանդանալու, վիրավորվելու կամ զոհվելու դեպքում կվճարեր նրանց ապահովագրական վճարները: Եվ եթե տեղի ունենար դժբախտություն, ապա ապահովագրական ընկերությունը կփակեր բոլոր ծախսերը, այդ թվում՝ ընտանիքներին փոխհատուցում: Եվ կարիք չէր լինի ամբողջ աշխարհով գումար հավաքել սփյուռքից՝ կարիքավորներին, կերակրող կորցնողներին կամ այն ընտանիքներին օգնելու համար, որտեղ հայրը վիրավորվելու հետևանքով դարձել է հաշմանդամ: Խելամի՞տ է: Միանգամայն:

Երբ ես ծառայում էի իսրայելական բանակում, «լռելյայն» ապահովագրված էի և գիտեի, որ եթե ինձ հետ ինչ-որ դժբախտություն պատահի, իմ ընտանիքը խոշոր ապահովագրական վճարներ կստանա: Գումարը հստակ չեմ հիշում (դա մոտ 20 տարի առաջ էր), բայց մոտավոր 500 հազար դոլար էր զոհվելու, և մի փոքր պակաս՝ վիրավորվելու դեպքում: Այսօր որքանով ինձ է հայտնի, այդ գումարը կրկնապատկվել է: Այդ ծախսերն ամբողջությամբ հոգում է կոմերցիոն ապահովագրական ընկերությունը, որը համապատասխան պայմանագիր ունի Պաշտպանության նախարարության հետ: Բոլոր անհրաժեշտ ծախսերը զոհվածի ընտանիքը ստանում է մասամբ պետությունից, մասամբ ապահովագրողից:

Եթե մտածում ես, ապա պետությանը շահավետ է ունենալ նման պայմանագիր ապահովագրական ընկերության հետ և վճարել 1-2 դոլար զինվորի ծառայության յուրաքանչյուր օրվա համար, քան հետո, աստված չանի, նրա մահվան դեպքում խուճապահար սկսի գումար փնտրել բյուջեում՝ նրա ընտանիքին փոխհատուցում վճարելու համար: Հենց այդ սխեմայով աշխատում են աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում:

Եվ ես չեմ կարող պատկերացնել իրավիճակ, երբ օրինակ Իսրայելում, ԱՄՆ-ում կամ թեկուզ Իսպանիայում դրամահավաք անցկացնեին զոհված զինվորի ընտանիքի օգնության կամ վիրավոր զինվորի փրոթեզավորման համար: Ընդհակառակը, բոլորը գիտեն, որ նրա ընտանիքը կապահովվի անհրաժեշտ ամեն ինչով, իսկ ինքը կստանա լավագույն բուժում: Ավելին ասեմ, զոհերի և վիրավորների փոխհատուցումն այնքան մեծ է, որ պատահում են անգամ զինվոր-խաբեբաներ, որոնք իրենք իրենց վիրավորում են հասցնում, որպեսզի գումար ստանան պետությունից և ապահովագրական ընկերությունից: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է»,- գրել է Լապշինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում