Thursday, 23 05 2024
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

Եթե ինձ տեսնում եք «Հայրենիքի փրկության շարժմանը» մասնակցելիս, չի նշանակում՝ անվերապահ վստահում եմ Վազգեն Մանուկյանին

«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է մարզային հանդիպումները։ Այս անգամ Վանաձորում հանդիպմանը մասնակցում էին նաև ներկա և նախկին քաղաքապետներ։ Ներկա քաղաքապետներից հանդիպմանը մասնակցում էին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանին չի մտահոգում այն, որ, գնալով, շարժման աջակիցների շարքերը նոսրանում են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ում հետ զրուցում է, բոլորն այն կարծիքին են, որ այս իշխանությունը չպետք է մնա։ «Իշխանությունը պետք է փոխվի՝ լինի դա ընտրությունների միջոցով, թե այս պահին ԱԺ-ի միջոցով, այնուամենայնիվ, պետք է փոխվի»,- ասաց քաղաքապետը։ Իսկ թե ինչու քաղաքացիները չեն աջակցում այդ հավաքներին, Գագիկ Սահակյանը նշեց․ «Դա երևի ձեր կարծիքն է, ես, օրինակ, այն օրը, որ հավաքվել էինք Վանաձորում, նման բան չտեսա, շատ մարդ կար»։ Հարցին՝ դեմ լինելով՝ ինչպես է շարունակում աշխատել իշխանությունների հետ, Սահակյանը նշեց, որ ինքը չի աշխատում իշխանությունների հետ, քանի որ ինքնակառավարում է։ «Ես չեմ աշխատում, և որևէ ՏԻՄ իշխանությունների հետ չեմ աշխատում, աշխատում եմ օրենքներով և կառավարության որոշումներով։ Մենք կատարում ենք մեր առջև դրված խնդիրները և կոնկրետ մեր բնակիչների պահանջներն ենք իրականացնում մեր լիազորությունների շրջանակներում։ Իշխանությունների մասին խոսում ենք, որովհետև պարտվել են մարդիկ, ինչու չեն գնում։ Իմ պահանջով՝ ԱԺ-ն ցրելը չէ կամ նոր արտահերթ ընտրություններ անելը չէ, այս պահին կա պարտված վարչապետ, որը պետք է հեռանա, որպեսզի կարողանանք նորմալ քննություն իրականացնել, մեր սխալները հասկանալ և առաջ գնալ։ Այլապես այս անորոշությունը որևէ մեկին ձեռնտու չէ»,- ասաց նա։

Իսկ թե ինչու են դեմ արտահերթ ընտրություններին, ինչու չեն ուզում մասնակցել ընտրություններին, տեսնել՝ որքանով է հանրությունը վստահում ուժերին, նշեց․ «Բայց հասարակությունը ամբողջությամբ տեղյակ չէ ամբողջ գործունեությունից, որն իրականացվել է համաճարակի և պատերազմի պայմաններում, և որպեսզի հասարակությունը ամբողջությամբ տեղյակ լինի և ճիշտ կողմնորոշվի, հարկավոր է, որ կոնկրետ վարչապետը հեռանա և տեղը զիջի թեկուզ իր թիմակիցներից որևէ մեկին, որ կարողանա քննություն իրականացնել, որպեսզի հասկանան՝ եթե սխալվել է այսօրվա իշխանությունը, նորից ժողովուրդը կբերի՞ իշխանության իրենց, և եթե չեն բացահայտում, ուրեմն ժողովուրդը կարող է իրականացնել շատ սխալ ընտրություն, ինչպես, իմ կարծիքով, եղել է 2018-ին»։

Գագիկ Սահակյանը կարծում է, որ պետք է շարունակել պայքարը, եթե մենք ուզում ենք ունենալ մեր երազանքի երկիրը, ազատ և պաշտպանված, ապագա ունեցող բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ, պայքարը երբեք պետք չէ դադարեցնել․ «Սա անընդհատ պայքար է, և այսօր պայքարը նրա համար է, որ բոլոր խոչընդոտները վերացնենք, իսկ հիմա հասարակությանը զերծ են պահում իրականությունն իմանալուց։ Ինձ համար անընդունելի է, երբ երկրի վարչապետին ասում են դավաճան, և որևէ մեկը զրպարտելու համար պատասխանատվություն չի կրում, եթե զրպարտել է։ Այդ իսկ պատճառով վարչապետը մեծահոգաբար պետք է հեռանա և իր տեղը զիջի իր թիմակիցներին»։

Քաղաքապետի դիտարկմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժմանը» մասնակցել դա դեռ չի նշանակում, որ ինքն անվերապահ վստահում է Վազգեն Մանուկյանին։ «Այս պահին իմ թիմակիցների, իմ ընկերների և իմ առջև կա խնդիր՝ անաչառ քննություն իրականացնել, իսկ դրա համար պետք է վարչապետը հրաժարական տա»,- ասաց Գագիկ Սահակյանը։

Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը գտնում է, որ ճիշտը «Հայրենիքի փրկության շարժմանը» միանալն է, դրա համար միացել է, իսկ այն, որ քչերն են միանում, այս քաղաքապետին մտահոգում է․ «Ամեն մարդ մի ձև է մտածում»,- ասաց նա։

Նա կարծում է, որ լիդերի հարցը Փաշինյանից հետո արագ կլուծվի․ «Իմ ազգը ինչի տե՞նց ազգ է, որ լիդեր չունենա, ամբողջ աշխարհը զարմացած է մեր հայ ազգով, ուրեմն մենք չենք կարո՞ղ լիդեր ունենալ։ Ընթացքում լիդեր կլինի»։

Այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններն այս պահին, ըստ նրա, սխալ են, ընտրություններ կարելի է մեկ տարի հետո անել։ «Նախ՝ խաղաղվի էս վիճակը, ճգնաժամից դուրս գանք, նոր»,- ասաց նա։

Տեսակետ կա, որ ապակայունացում են մտցնում 17 ուժերն իրենց քայլերով։ Քաղաքապետը համաձայն չէ․ «Այդ տեսակետը գիտենք՝ ումից է գալիս, էս երկիրը էս վիճակից հասցնողներն են այդ տեսակետը հայտնում, իսկ այս վիճակին հասցրել է այս կառավարությունը»։ Նախկին իշխանությունները դրա հետ, ըստ նրա, որևէ կապ չունեն․ «Նախկինների հետ բոլորի հետ աշխատել եմ, ժամանակ է եղել, որ երկիրը ծաղկել է, լույս չունեինք, հաց չունեինք, ոչինչ չունենք, 1999-2000 թվականներին աշխատավարձ չէինք ստանում, հետո աշխատավարձերն էլ բարձրացան, լուսավորություն եղավ, ծրագրեր էլ իրականացրինք, գազաֆիկացում արինք, դա նախկինների ժամանակ չի եղե՞լ։ Էդ որ ասում եք՝ նախկիների կոռուպցիա, ուր է, որևէ մեկին չդատեցին, հիմա չկա՞ կոռուպցիա։ Ամբողջ աշխարհում կոռուպցիա է, ուզում եք՝ Հայաստանում կոռուպցիա չլինի՞»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում