Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

Դեժավյու

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դեժա վյու․

Ստորև տեղադրվածը հրապարակվել էր 2009-ի օգոստոսի 20-ին։ Ցավոք, «Ժամանակ» թերթի կայքը տեղափոխելիս արխիվը չէր պահպանվել։

Անհրաժեշտ է պետականության կրողի, ոչ թե «մշակութային ազգի» հոգեբանություն

Հասարակության բնականոն զարգացման համար անհրաժեշտություն են ոչ թե «ազգային միասնությունը» կամ «ազգային գաղափարախոսության» առկայությունը, այլ սահմանադրական կարգը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, քաղաքացիական ազատությունները, ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը:

Զարգացած, ինչպես նաեւ ժողովրդավարական զարգացմանը նպատակաուղղված երկրների քաղաքացիների եւ քաղաքական գործիչների համար (փոքրաթիվ լուսանցքային ուժերի բացառությամբ) դա մի տարրական ճշմարտություն է:

Հայաստանի քաղաքացիների զգալի մասի` այդ ճշմարտությունն ընկալելու անպատրաստությունը 1998թ. Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացի ընդհատման կարեւոր պատճառներից էր, իսկ դրա հիմքում ընկած էր 90-ականներին անհաշտ ընդդիմություն հանդիսացած քաղաքական ուժերի եւ խորհրդահայ մտավորականության սադրիչ գործունեությունը: Քոչարյանասերժական վարչակարգն էլ, օգտվելով ՀՅԴ-ի եւ այլ «ազգային» ուժերի օգնությունից, արդեն 11 տարուց ավելի անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա քաղաքացիական գիտակցության ձեւավորումը: Հայաստանի քաղաքացիներից շատերի մոտ մինչ օրս չի ձեւավորվել ազգային ինքնության ժամանակակից ընկալում` հիմնված քաղաքացիական պատկանելության վրա, որը քաղաքագիտության ոլորտում երբեմն բնորոշվում է գերմաներեն «Staatsnation» տերմինով (դա կարող է հասկացվել որպես պետականության կրող` որոշակի տարածքի վրա ինքնիշխան ժողովուրդ): «Staatsnation»-ին հակադրվում է «Kulturnation» հասկացությունը, որը ոմանց այդքան սիրված «մշակութային ազգն» է: «Մշակութային» ազգերին հատկանշական է ինքնության ընկալումը ոչ թե քաղաքացիական, այլ էթնիկ պատկանելության հիման վրա:

«Մշակութային ազգի» մտածելակերպի արտահայտությունների պակաս մեզանում երբեւէ չի զգացվել, սակայն դրա վնասակարության աստիճանը հատկապես ուժեղացել է 1998-ից ի վեր: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի անընդհատ թուլացումը, քաղաքացիների իրավունքների շարունակական ոտնահարումը, մենաշնորհների վրա հիմնված անարդյունավետ տնտեսության ստեղծումը տեղի էին ունենում «ազգային» դեմագոգիայի, «համայն հայության» համախմբման մասին խոսակցությունների, Համահայկական խաղերի եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոների ծխածածկույթի հետեւում: Երկրի զարգացման եւ քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովման համար անհրաժեշտ գործողությունների փոխարեն տարիներ շարունակ քարոզվել է սփյուռքահայերին երկքաղաքացիության իրավունք տալու «անհրաժեշտությունը»` որպես պետականության ամրապնդման եւ ներդրումների ծավալն ավելացնելու պայման: Սակայն 2005թ. կեղծված հանրաքվեի միջոցով երկքաղաքացիության հնարավորությունն ամրագրելուց հետո ոչ Հայաստանի ապագայով շահագրգիռ քաղաքացիների քանակն ավելացավ` Սփյուռքի հաշվին, ոչ էլ` սփյուռքահայերից ակնկալվող տնտեսական ներդրումների ծավալը:

«Մշակութային ազգի» մտածելակերպից ազատվելը` քաղաքացիական պատկանելության վրա հիմնված ինքնության լիարժեք ընկալմամբ, կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում:

Ժամանակակից պայմաններում հասարակությունը պարտավոր է առաջնորդվել ոչ թե էթնիկ պատկանելությամբ, այլ ժողովրդավարական արժեքներով: Հայերից շատերը պետք է դեռ սովորեն հանգիստ վերաբերվել, օրինակ, Ջավախքի` Վրաստանի մաս լինելուն եւ այնտեղ առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրները բացառապես Վրաստանի օրենսդրության շրջանակներում, միջազգային նորմերի կիրառմամբ լուծելու անհրաժեշտությանը: Պետք է հասկանալ, որ սփյուռքահայերը որոշակի պարտավորություններ ունեն իրենց երկրների նկատմամբ եւ պարտավոր չեն առաջնորդվել Հայաստանի վարած քաղաքականությամբ, իսկ Հայաստանն, իր հերթին, պարտավոր չէ իր քաղաքականությունը հիմնավորել այլ պետությունների քաղաքացիների շահերով եւ ակնկալիքներով: Երկիրը գոյություն ունեցող անմխիթար վիճակից դուրս բերելու համար պետք է կարողանանք հրաժարվել Հայաստանը որպես համայն հայության հայրենիք տեսնելու իդեալիստական ցանկությունից եւ առհասարակ զգացմունքային մոտեցումներից:

Վերը շարադրվածը շատերի կողմից կարող է դժվարությամբ ընկալվել: Բայց պետք է հաշվի առնել, մասնավորապես, վերջերս կատարված հարցման արդյունքները. ըստ դրանց` Հայաստանի քաղաքացիների կեսը ցանկանում է բնակություն հաստատել արտասահմանում: Իհարկե, կարելի է թունդ «ազգային» կեցվածք ընդունել եւ այդ մարդկանց մեղադրել «ապազգային» լինելու եւ հայրենասիրության պակասի համար` ձեւացնելով, որ արտագաղթելու ցանկության իրական պատճառը Հայաստանի զարգացման հեռանկարի բացակայությունը չէ: Սակայն ավելի ճիշտ չէ՞, արդյոք, երկրի քաղաքացիների համար նորմալ կենսապայմաններ ապահովել` արտասահմանում վիրտուալ 8 մլն քաղաքացիների մասին երազելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում