Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

«Միքայել Համբարձումյանը ԱԱԾ-ում հրամանով գործ կարող էր. Մեզ դատեցին միայն նրա համար, որ աշխատում էինք Խ. Սուքիասյանի բանկում»

«Առաջին լրատվական»-ը վերջերս անդրադարձել էր ԱԱԾ նախկին մի աշխատակցի պատմության, ով ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ներկայումս ընդդիմադիր Միքայել Համբարձումյանի քննած գործով դատապարտվել էր անազատության միայն այն բանի համար, որ ԱԱԾ-ից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկում» որպես անվտանգության ծառայության ղեկավար։

ԱԱԾ նախկին աշխատակից Լևոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար առնվազն զարմանալի է ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի վերջին շրջանի քաղաքական ակտիվությունը, քանի որ նա համակարգում սովորական կամակատար է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին։

Ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Միքայել Համբարձումյանն անդրադարձել է մեր հրապարակմանը՝ նշել, որ «դա թույլ, անհիմն, ոչինչ չասող հրապարակումներ են։ Հրապարակումները ընդամենը մեսիջներ են՝ ուղղված իրեն»։

Համբարձումյանի այս արձագանքից հետո «Առաջին լրատվական»-ի խմբագրություն է դիմել Միքայել Համբարձումյանի թեթև ձեռքով ևս 2 տարի անազատության դատապարտված մեկ այլ նախկին ԱԱԾ-ական՝ Տիգրան Մելքոնյանը, ով ևս Լևոն Խաչատրյանի հետ նույն գործով է անցել։

Տիգրան Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ ԱԱԾ-ից դուրս է եկել 2003 թվականին, անցել է թոշակի և 2004 թվականին աշխատանքի է անցել «ՀայԷկոնոմբանկի» ինկասացիոն ծառայությունում։ 2008 թվականի փետրվարի 28-ին, այսինքն՝ մարտի 1-ից մեկ օր առաջ, Լևոն Խաչատրյանի հետ միասին իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչության կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա՝ պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով։

Ըստ գործի նյութերի՝ Մելքոնյանը, աշխատելով ՀՀ ԱԱԾ օպերատիվ-փնտրողական վարչությունում, ծառայության բերումով տեղեկացված է եղել օպերատիվ-հետախուզական գործունեության ուժերի, միջոցների, աղբյուրների, մեթոդների և պլանների մասին, ինչը հանդիսանում է պետական գաղտնիք։ Ըստ մեղադրանքի՝ ծառայությունից ազատվելուց հետո, պարտավորություն ունենալով չհրապարակել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած այդ տեղեկությունները, 2008 թվականի փետրվարի 27-ին, հերթական անգամ մասնակցելով Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, իբր Խաչատրյանը և Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցներին գլխի շարժումով տեղեկացրել են հանրահավաքի վայրում գտնվող օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ԱԱԾ աշխատակիցների մասին, որից հետո հանրահավաքի մասնակիցները ԱԱԾ աշխատակիցներին ենթարկել են անձնական խուզարկության և նրանց մոտից հայտնաբերել հատուկ սարքավորումներ։

Մելքոնյանի խոսքով՝ ինքն այդ օրը առհասարակ Ազատության հրապարակում չի եղել, տանն է եղել, որը փաստող բազմաթիվ վկաներ են եղել. «Ես այդ օրը ատամս էի սարքել, գնացել տուն, պառկել դիվանին։ Այսինքն՝ տանն եմ եղել, ոչ թե Օպերայի հրապարակում։ Ատամնաբույժը, հարևաններս, տղայիս ընկերները, բոլորը դա վկայել են, որ ես տանն եմ եղել։ Երեկոյան 8-ին մտել եմ տուն ու 23։00-ին պառկել քնելու, բայց մեկ է՝ Միքայել Համբարձումյանի իբր քննած գործով 1 տարի 6 ամիս նստեցի։ Ես ասում էի՝ այդքան կամերաներ ունեք, անտենաներով հեռախոսների տեղը որոշում եք, արեք, մի կամերայով ցույց տվեք, որ ես Ազատության հրապարակում եմ։

Բայց ոչ մի բան չկարողացան ցույց տալ։ Բայց մեկ է՝ ասում էին, որ ես երեկոյան 23։00-ին եղել եմ Ազատության հրապարակում, իսկ Լևոն Խաչատրյանը այդ մութ ժամին ծխերի ու կրակի միջից կանգնած տեղը գլխով շարժում է արել, ու մի քանի մետր այն կողմ ընդդիմադիրները իբր հասկացել են, թե ովքեր են հրապարակում կանգնած ԱԱԾ աշխատողները»,- ասաց Մելքոնյանը:

Նա հավելեց. «Հիմա Միքայել Համբարձումյանը եկել, ասում է՝ ես մաքուր եմ և այլն։ Բայց ինքը ոնց կարող է մաքուր լինել, եթե քաղաքական դրդապատճառներով հարուցված գործը առանց ապացույցների ուղարկում է դատարան, ու մարդկանց դատում են դրա հիման վրա։ Այդ գործը բարդեցին մեզ վրա միայն մեկ բանի համար, որ մենք աշխատում էինք Սուքիասյանների «ՀայԷկոնոմբանկում», իսկ Խաչատուր Սուքիասյանը այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էր։ Միքայել Համբարձումյանին էլ հրաման էին տվել գործը կարել, և քանի որ նա կատարածու էր, կարեց գործը, քանի որ նրան հանձնարարություն էր տրված մեզ դատել։ Նա կիսատ քննություն էր կատարել»։

Մելքոնյանն ու Խաչատրյանը նշեցին, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և առաջիկայում կդիմեն վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով: «Մինչև վերջ գնալու եմ։ Բա անմեղ տեղը գնամ 1 տարի 4 ամիս նստե՞մ, ինչի՞ համար։ Միանշանակ մինչև վերջ ենք գնալու»,- նշեց Մելքոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում