Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո, աղետալի պարտությունից հետո պիտի միասին լինեն առավել քան երբևէ։ Մեզ պետք է հասունություն, որպեսզի այդ միասնությունն ու մեր միասնական օրակարգը չպայմանավորենք օրվա որևէ իշխանության հետ՝ լինի Արցախում կամ Հայաստանում։
Հանուն Արցախ-Հայաստան միասնության և միասնական նպատակների, այսօր նամակով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին՝ տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնելու առաջարկով։







































