Saturday, 04 05 2024
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային

Քաղաքական առևտուր է․ հայ գերիների հարցը նաև ռուսների պատվի հարցն է

Գերիների հարցը Ադրբեջանն ամեն կերպ փորձում է բանակցային օրակարգից հանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանուն Հանրապետության» ԺՊԴԿ անդամ Վահագն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո գերիների հարցը մնաց առկախված:

«Մեր պետությունը, ի դեմս արտգործնախարարության, ԱԺ-ի, պետական բոլոր ատյանների, որոնք միջազգային կազմակերպություննրի հետ առնչություն ունեն, պետք է գերիների հարցին տան միջազգային իրավական աստառ, որովհետև միջազգային կոնվենցիաներով բոլոր այն անձինք, որոնք Ադրբեջանում են հայտնվել պատերազմի հետևանքով, պետք է կրեն գերու կարգավիճակ: Մենք միջազգային կազմակերպություններում այդ հարցը բարձրացնելով՝ միջազգային իրավունքի կարգով կարող ենք պարտադրել Ադրբեջանին վերադարձնել գերիներին»,- նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այս հարցը արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ քաղաքական առևտուր է տեղի ունենում: «Քանի որ հրադադարի մասին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ և երաշխավորությամբ, ապա մեր գերիների հարցի լուծումը նաև Ռուսաստանի պատվի հարցն է, նաև դրանով է որոշվելու նրա քաղաքական կշիռը այս տարածաշրջանում»,- նշեց Մարտիրոսյանը:

Փաստաբան Գևորգ Դավթյանի դիտարկմամբ՝ այն, որ գերիների հարցին հանգուցալուծում չտրվեց, կարելի և՛ համարել դիվանագիտական ձախողում, և՛ չհամարել:

«Գերիների հարցին լուծում չտրվեց, սակայն այդ հարցը փակված չի կարելի համարել: Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համաձայնագրի 8-րդ կետի իրականացումը:

Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ այնտեղ ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ, նա պետք է կոնկրետ փաստեր ներկայացնի իրավական հարթությունում»,- նշեց Դավթյանը:

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ Ալիևը ռազմագերիներին ահաբեկիչ անվանելով՝ քաղաքական հայտարարություն է անում Հայաստանում ներքին կայունությունը խարխլելու և դա որպես զենք Հայաստանի նկատմամբ օգտագործելու համար, այսինքն՝ Ադրբեջանը քաղաքական շանտաժի ճանապարհն է բռնել, որպեսզի շահեկան դիրքերից հանդես գա ցանկացած հարցում՝ կապված թե՛ սահմանների հետ, թե՛ ճանապարհների ապաշրջափակման հետ:

«Ադրբեջանը սխալ քայլեր է կատարում, իր կողմից ստանձնած  պարտավորվածությունը չի կատարում: Ադրբեջանը գերիների վերադարձը ձգձգում է և դրա քաղաքական նպատակը ՀՀ-ի նկատմամբ առավելություններ ունենալն է»,-նշեց Գևորգ Դավթյանը:

Վահագն Մարտիրոսյանն ընդգծեց, որ գերիների հարցը պետք էր կապել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետի հետ և քանի դեռ գերիների խնդրին լուծում չէր տրվել, չպետք է զբաղվեին հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով և ճանապարհների բացման մասին խոսք անգամ չպետք է լիներ: «Կարծում եմ՝ Փաշինայնն այս քայլին գնացել է զուտ ՌԴ-ի հետ հարաբերությունները չլարելու համար»,- նշեց Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում