SpaceX-ի և Tesla- ի հիմնադիրը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, իր ամբողջ ունեցվածքը կվաճառի՝ Մարսը բնակեցնելու համար: Այս մասին հայտնում է Business Insider- ը:
Մասկը պարզաբանել է, որ Մարսը բնակեցնելը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Նա նաև ցանկանում է ցույց տալ իր վճռականությունը մոլորակը գաղութացնելու հարցում:
«Ֆինանսական տեսանկյունից, բացի ընկերությունների բաժնետոմսերից, ինձ գործնականում ոչինչ չի մնա: Երբ աշխատանքի բերումով դրությունը ծանր է, ես գերադասում եմ քնել ֆաբրիկայում կամ գրասենյակում»,-ասել է նա: