Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում առաջին անգամ ավելի քան 4 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում մահացել է 4085 մարդ, համավարակի սկզբից ի վեր մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 365 հազարը:
Համալսարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից ի վեր ավելի քան 21,5 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով:








































