Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Ազգային ճակատի» ռեսուրսը Տիգրան Կարապետյանն է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, վերջերս ձևավորված «Ազգային ճակատ» միավորման ղեկավար Տիգրան Կարապետյանը


– Պարոն Կարապետյան, Դուք հայտարարել եք, որ սեպտեմբերի երկրորդ կեսից Ազգային ճակատը ակտիվանալու է: Արդյոք դա կապվա՞ծ է նախընտրական շրջանի մեկնարկի հետ:


– Դա ընդհանրապես չի տարբերվում ընդհանուր ակտիվությունից, մենք անցյալ տարի էլ ենք ակտիվացել, և ակտիվանալը չի կարելի ուղղակիորեն կապել ընտրությունների հետ, դա սխալ մոտեցում է:


– Այսինքն՝ սեպտեմբերյան ակտիվությունը միայն սպասվելիք ընտրությունները չե՞ն:


  Ո՛չ, մենք երբևէ նպատակ չենք ունեցել զուտ ընտրությունների:


– Արդեն մի քանի ամիս է՝ գործում է Ազգային ճակատը, ի՞նչ ուժեր են անդամակցում:


– Հասարակական կազմակերպություններ են, դե մենք հիմա բանակցում ենք, մեր դռները բաց են, բոլորին դիմել ենք, և մեծ աշխուժություն կա:


– Իսկ ՀԿ-ներից բացի, ի՞նչ քաղաքական ուժեր են Ձեզ անդամակցում:


– Ես չեմ կարող դա անմիջապես ասել, որովհետև շատ են, և հետո դա պետք է համաժողովի տեսքով ներկայացվի ժողովրդին և լրատվամիջոցներին:


– Պարոն Կարապետյան, ակտիվությունը ենթադրում է նաև որոշակի ռեսուրսների առկայություն: Որո՞նք են Ձեր ռեսուրսները:


  Որոշակիորեն կան, գիտեք ինչ, մենք այս 11 տարվա մեջ այնքան ներդրում ենք արել՝ նկատի ունեմ և՛ բարոյական, և՛ հոգևոր, և՛ մարդկային…


– Ձեր կուսակցությո՞ւնը:


– Այո՛, և անձամբ ես… դա ևս ռեսուրս է, բացի այդ՝ մենք մեր սկզբունքները չենք դավաճանել, դա էլ է մեծ ռեսուրս, որովհետև այսօր մարդիկ տեսնում են, թե ով չի փոխել իր կարծիքը, սկզբունքը: Ինչ է նշանակում նորմալ քաղաքական գործիչ, նորմալ մարդ. որ ասում են նորմալ, ուրեմն դա պետք է հետազոտվի չէ՞, թե չէ չհետազոտվածները շատ-շատ են: Մեզ կյանքն է հետազոտել, 11 տարի մենք պահպանում ենք մեր սկզբունքները և չենք փոխարինել մեր դիրքորոշումն այլ դիրքորոշմամբ, ու ժողովուրդը դա գնահատում է: Ինչ մնում է ֆինանսական կամ այլ ռեսուրսներ, ձևաչափեր ունենալուն, ապա որոշակիորեն դա էլ մենք ի նկատի ունենք, որովհետև ծախսեր կան, լրատվություն է, շտաբներ են, օֆիսներ են, դա նախատեսվում է ոչ ճոխ, բայց դե՝ համենայնդեպս:


– Պարոն Կարապետյան, իսկ ակտիվանալ ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք, շտաբնե՞ր եք բացելու միայն, թե՞ հանրահավաքային շարք ևս լինելու է:

– Սկսվելու է հանրահավաքային շրջան, բայց այդ հանրահավաքները կորդինալ ձևով կտարբերվեն Ժողովրդական կուսակցության նախաձեռնություններից, որովհետև կլինեն հավաքական, չեն լինի միայն մեր կողմից կատարված քայլեր, այլ դաշինքի, ոչ թե դաշինքի բառիս բուն իմաստով, այլ՝ ճակատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում