Friday, 24 07 2026
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է

Հադրութը վերադարձնելու մասին խոսելու ոչ մի լուրջ հիմք չեմ տեսնում. Հադրութի քաղաքապետ

Ես էլ տեղեկություն ունեմ, որ Հադրութի շրջանում ադրբեջանցիները տներն այրում են, անգամ տեսանյութեր ենք տեսել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:

«Մենք բոլորս ենք մեղավոր, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, որ աշխարհով մեկ էին արել, որ Հադրութի շրջանում թաքնված 6 հոգի փրկվել էր:  Այսինքն շատ հնարավոր է, որ մենք այնտեղ երեխեք ունենանք թաքնված, թշնամին էլ, իմ կարծիքով, վառում է տները, որ այդտեղ հնարավոր թաքնվածները դուրս գան: Ես խորհուրդ կտամ բոլոր լրատվամիջոցներին նմանատիպ հայտարարություններից խուսափել, որովհետև թշնամին այդպիսի բան է լսում, ընդհանրապես չի էլ թողնում, որ որոնողական գործողություն մշակվի: Իմ կարծիքով, իրենք դա անում են նրա համար, որ իրենք այդ որոնողական աշխատանքներն իրականացնեն ու նոր գերիներ ու պատանդներ վերցնեն»,-ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով, տներ այրելու ամենահավանական  պատճառը հենց հնարավոր նոր գերիներ վերցնելն է. «Կխնդրեի, որ դրա մասին շատ չբարձրաձայնել, որովհետև շատ հնարավոր է՝ էլի տղաներ լինեն այնտեղ: Ես մի տեսանյութ եմ տեսել, որտեղ ադրբեջանցի գնդապետը կրակում է տան տանիքի ուղղությամբ, որտեղ մարդ կար թաքնված մեր զինվորներից: Հավանական է, որ ադրբեջանցիները վախենում են բարձրանան տները, դրա համար վառում են: Այսինքն ես ավելի շատ հակված եմ կարծել, որ հենց դրա համար են վառում տները, ոչ թե հետ են տալիս Հադրութի շրջանը, դրա համար տներն այրում են»,-ընդգծեց Վահան Սավադյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Հադրութի վերադարձը, ինչի մասին խոսել է Վիտալի Բալասանյանը, նա արձագանքեց. «Անկեղծ ասած, ես այդ մասին դեռ վստահ խոսելու ոչ մի լուրջ հիմք չեմ տեսնում, որովհետև ոչ մեկն էլ չի բանակցում, հետևաբար չեմ կարծում, որ դա կարող է իրականություն դառնալ»:
Սավադյանի տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հադրութցիների մոտ 10-15 տոկոսն է միայն վերադարձել Արցախ. «Այնտեղ կացարանի խնդիր կա, շատերն են ուզում գնալ, բայց կացարանի խնդիրը թույլ չի տալիս: Նրանց մեծ մասը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են, եթե Արցախում կացարանի հարցը լուծվի, ինձ թվում է, ավելի մեծ թվով մարդիկ կվերադառնան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում