Saturday, 11 07 2026
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Պահպանե՛նք Աֆրիկյանների ակումբի շենքը

Ս.թ. Հուլիսի 31-ին Երևանի եզակի հուշարձան համարվող Աֆրիկյանների տան բակում (Տերյան 11) տեղի ունեցավ մի յուրօրինակ միջոցառում, որը նախաձեռնել էր «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Աֆրիկյանների տան շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին, իսկ 1913 թվականից այն գործել է որպես ակումբ։ Այդ տարիներին այն հանդիսացել է երևանյան բարձրաշխարհիկ կյանքի ու հանրահայտ անձանց հավաքատեղի, որտեղ քննարկվել են ազգային ու համաքաղաքային կարևոր խնդիրներ ու նախաձեռնություններ։

Արժևորելով այս ամենը՝ քաղաքացիական նախաձեռնության անդամները միջոցառումից մեկ օր առաջ նախաձեռնեցին տարածքի մաքրում և բարեկարգում, իսկ դրան հաջորդող օրը, զարդարելով շենքը հին երևանյան լուսանկարներով և այլ դեկորատիվ պարագաններով, բակում կազմակերպեցին համերգ-ընդունելություն: Իրենց կատարումներով երեկոն հարստացրեցին Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը և այլ երգիչ-կատարողներ: Երևանցիներին ոգևորեց նաև կառքը, որը հյուրերին մոտակա փողոցներից տեղափոխում էր դեպի երբեմնի ակումբի շենք։ Հյուրերով լեցուն բակը (ավելի քան 150 հոգի) մի քանի ժամով վերածնվեց, ձեռք բերելով իր նախկին տրամադրությունը։ Իսկ վերջում ներկանները առիթ ունեցան
դիտելու Աֆրիկյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից մի հատված:

Այս միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր նաև Աֆրիկյան ընտանիքի հիշատակին և նրանց հայրենանվեր գործունեությանը, ովքեր դեռ դարասկզբին ունեցել են հստակ քաղաքացիական գիտակցություն և իրենց մասնակցությունն են ունեցել բազմաթիվ համարձակ նախագծերի իրականացմանը։

Նախաձեռնության անդամները վստահ են, որ այս կերպ վերականգնվում են տարիներ առաջ կորսված հին երևանյան ակումբային ավանդույթներն ու սովորույթները։ Այն նաև յուրօրինակ բողոքի ձայն է բարձացնում ընդդեմ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշարձան – շենքի
«տեղափոխմանը», ասելի է թե ապամոնտաժմանը, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Երևանի ապամոնտաժված պատմամշակութային հուշարձան – շենքերի մեծ մասը դեռ չի վերականգնվել և անհայտ է ապամոնտաժված քարերի ճակատագիրը։

Նախաձեռնության անդամները գտնում են նաև, որ այս շենքը հանդիսանում է Երևանի պատմության ամենավառ խորհրդանիշներից մեկը և թե՛ հասարակությունը, թե՛ մշակույթ ոլորտի, թե՛ քաղաքի պատասխանատուները պարտավոր են պահպանել և վերականգնել այն, քանի որ մենք այն ժառանգել
ենք ժառանգելու պայմանով։

ք. Երևան,
02 օգոստոս 2011թ.

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնություն որիկ կազմի մեջ են մտնում՝

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

«Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Լուսանկարիչ՝ Հայկ Բիանջյան, Արմեն Աֆրիկյան, Սոնա Այվազյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում